• The CITIZEN Trio

    The CITIZEN Trio
    Այսօր
    9
    Սեպտեմբեր
    Չորեքշաբթի
    20:30
    Ulikhanyan Club
    Ulikhanyan
    9 Սեպտեմբեր Չորեքշաբթի 20:30
    Global citizenship through music is the belief that musical expression can foster cultural understanding,human connection,and shared responsibility while preserving the uniqueness of individual traditions. Meditative Ethno Fusion blends eastern folk modality, contemporary jazz harmony, and minimalist textures into atmospheric, emotionally immersive soundscapes. Samvel Gasparyan - piano Artyom Manukyan - cello Arman Mnatsakanyan - drums
  • Բացօթյա համերգ. Խաչատուր Ավետիսյան-100

    Բացօթյա համերգ. Խաչատուր Ավետիսյան-100
    Վաղը
    10
    Սեպտեմբեր
    Հինգշաբթի
    20:00
    Կամերային երաժշտության ազգային կենտրոն
    Կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմ
    10 Սեպտեմբեր Հինգշաբթի 20:00
    [hy] Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում տեղի կկայանա համերգ՝ նվիրված 20-րդ դարի հայ երաժշտարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին:  Սիրված կոմպոզիտորի ազգային շնչով, մեղեդային հարստությամբ գրված և մեծ ժողովրդականություն վայելող երգերն ու պարեղանակները կներկայացնեն Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը։  Երեկոյի ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան՝   •    Վարդան Բադալյանը, •    Արփին,  •    Մավր Մկրտչյանը,  •    Լուսինե Մարկոսյանը, •    Գայանե Ղամբարյանը,  •    Արամո Մամիկոնյանը,  •    Մարիաննա Գևորգյանը, •    և Զաքար Քեշիշեանը: «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան: Համերգն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Տոմսերի արժեքը՝ 3000, 5000, 8000, 10000 դրամ Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար: Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18  Տոմսարկղ` (010) 58-60-46 [/hy] [en] Open-air concert: Khachatur Avetisyan-100  On September 10, at 8:00 p.m., a concert will be held on the open-air stage of the Komitas Chamber Music Hall Park dedicated to the 100th anniversary of the composer Khachatur Avetisyan, one of the most prominent representatives of Armenian music of the 20th century. The popular songs and dances of the beloved composer, written with national spirit and melodic richness, will be performed by the “Tagharan” ancient music ensemble. The soloists performing during the evening will be: •    Vardan Badalyan, •    Arpi, •    Mavr Mkrtchyan, •    Lusine Markosyan, •    Gayane Ghambaryan, •    Aramo Mamikonian •    Maarianna Gevorgyan •    and Zakar Keshishian. Artistic director and conductor of the "Tagharan" ensemble: Sedrak Yerkanyan. The concert is held with the support of the Ministry of Education, Science, Culture and Sport of the Republic of Armenia. Ticket price: 3000, 5000, 8000 10000 AMD The concert is intended for audiences aged 6 and above. For information call: (010) 52-67-18  Ticket office: (010) 58-60-46  [/en]
  • DIALOG PROJECT

    DIALOG PROJECT
    Վաղը
    10
    Սեպտեմբեր
    Հինգշաբթի
    20:30
    Ulikhanyan Club
    Ulikhanyan
    10 Սեպտեմբեր Հինգշաբթի 20:30
    Zhanna Davtyan - Vocal Daniel Melkonyan - Trumpet Maria Aristakesyan - Cello Karen Ghazaryan - Guitar Elen Poghosyan - Piano Grigor Davtyan - Drums Tigran Suchyan - Percussion
  • Բրամս և Չայկովսկի. 2026–2027 համերգաշրջանի բացման համերգ

    Բրամս և Չայկովսկի. 2026–2027 համերգաշրջանի բացման համերգ
    11
    Սեպտեմբեր
    Ուրբաթ
    19:00
    Կամերային երաժշտության ազգային կենտրոն
    Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
    11 Սեպտեմբեր Ուրբաթ 19:00
    [hy]Բրամս և Չայկովսկի. 2026–2027 համերգաշրջանի բացման համերգ Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, սիրով հրավիրում ենք Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն՝ ներկա գտնվելու Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգին և վայելելու Յոհաննես Բրամսի ու Պյոտր Իլյիչ Չայկովսկու ստեղծագործությունները։ Համերգը խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ հենց այս երաժշտական երեկոյով կմեկնարկեն Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2026–2027 համերգաշրջանները։ Նվագախումբ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան։ Մենակատար՝ դաշնակահար Արմինե Գրիգորյան Ծրագրում՝ Յոհաննես Բրամս. Դաշնամուրային կվինտետ ֆա մինոր, op. 34 Պյոտր Իլյիչ Չայկովսկի. Սերենադ լարային նվագախմբի համար դո մաժոր, op. 48 Տոմսերի արժեքը՝ 3000-7000 ՀՀ դրամ Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար: Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718 Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120 [/hy] [en] Brahms & Tchaikovsky: Opening Concert of the 2026–2027 Concert Season On September 11 at 7:00 PM, we warmly invite you to the Komitas Chamber Music Hall to attend a concert by the National Chamber Orchestra of Armenia and enjoy works by Johannes Brahms and Pyotr Ilyich Tchaikovsky. This concert holds special significance, as it will mark the opening of the 2026–2027 concert season of both the National Centre of Chamber Music and the National Chamber Orchestra of Armenia. National Chamber Orchestra of Armenia Artistic Director & Principal Conductor: Vag Papyan Soloist: pianist Armine Grigoryan Program: Johannes Brahms: Piano Quintet in F minor, Op. 34 Pyotr Ilyich Tchaikovsky:Serenade for Strings in C major, Op. 48 Ticket prices: 3000-7000 AMD The concert is intended for audiences aged 6 and above. For information call: (010) 52-67-18 Ticket office: (010) 58-60-46, (055) 22-01-20 [/en]
  • Սերը տարիք չի հարցնում

    Սերը տարիք չի հարցնում
    11 Սեպտեմբեր Ուրբաթ 19:30
    Ժան Կլոդ Իսլեր Ներկայացման գլխավոր հերոսը՝ Էդուարդ Կոլոմբը, սիրավեպի մեջ է իր ուսանողուհու հետ, ով իրենից փոքր է 30 տարով, որովհետև սերը տարիք չի հարցնում: Բայց, երբ նրա նախկին կինը սիրահարվի իրենից երկու անգամ փոքր, իսկ դուստրը երկու անգամ մեծ տղամարդու՝ արդյո՞ք սերը տարիք չի հարցնի: Տևողությունը՝ 2 ժամ:
  • Ընտրությունը ՍԵՐ

    Ընտրությունը ՍԵՐ
    12 Սեպտեմբեր Շաբաթ 19:00
    17 Հոկտեմբեր Շաբաթ 19:00
    Գյումրու դրամատիկականի փոքր թատրոն Լեոնարդ Գերշ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ` ՍԵՐ Սիրո պատմություն 1 գործողությամբ Բեմադրությունը, բեմական և երաժշտական ձևավորումը` ՆԱԴԵԺԴԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Զգեստները` ԼՈւՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ Դերերում` ԱՐՍԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ԼԻԼԻԹ ԽԱՌԱՏՅԱՆ, ՆԱՌԱ ՍԱՆԹՈՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈւԹՅՈւՆՅՈւՆ > Adel Harutyuny: Կույր երիտասարդ երաժիշտ՝ Դոնի կյանքում հայտնվում է Ջիլը՝ ազատ, անկանխատեսելի ու կյանքին սիրահարված մի աղջիկ, ով ապրում է այսօրվա համար և չի վախենում սխալներից։ Նրանց հանդիպումը վերածվում է գեղեցիկ հարաբերության, որը միաժամանակ անսպասելի է և արկածային Դոնի համար, երկու տարբեր աշխարհներ փորձում են հասկանալ միմյանց։ Ծնվում է մի զգացում, որը նման է թռիչքի։ Բայց երբ հայտնվում է Դոնի մայրը, իրականությունը բախվում է այդ թռիչքի թեթևությանը և սկսվում է բարդ դիմակայություն՝ սիրո, ազատության և ինքնության միջև։ Սա նուրբ ու հուզիչ պատմություն է ճիշտ ընտրության և սիրելու մասին։
  • Զավեշտալի կատակերգություն հյուրանոցում

    Զավեշտալի կատակերգություն հյուրանոցում
    12 Սեպտեմբեր Շաբաթ 19:30
    Ռեյ Կունի Վարչապետի խորհրդականը, խորհրդարանի ժողովի նիստին մասնակցելու փոխարեն, համար է վերցնում հյուրանոցում, որպեսզի գիշեր վայելի սիրուհու հետ: Եվ դա նրան իհարկե կհաջողվեր, եթե հինգաստղանի հյուրանոցի, ամենաշքեղ համարի պատուհանի փեղկի տակ՝ դիակ չլիներ: Տևողությունը՝ 2 ժամ 15 րոպե
  • MIQAYEL VOSKANYAN & FRIENDS

    MIQAYEL VOSKANYAN & FRIENDS
    12
    Սեպտեմբեր
    Շաբաթ
    20:30
    Ulikhanyan Club
    Ulikhanyan
    12 Սեպտեմբեր Շաբաթ 20:30
    Դավիթ Մելքոնյան (սաքսոֆոն), Արման Պեշտմալջյան (ստեղնաշարային գործիքներ), Գուրգեն Էբեջյան (բաս կիթառ) և Գրիգոր Դավթյան (հարվածային գործիքներ)։ Նրանց հնչողության կենտրոնում հայկական թառն է՝ վերաիմաստավորված որպես ժամանակակից երաժշտության առանցքային ձայն։ 
  • Բացօթյա համերգ. Արցախի պետական ջազ նվագախումբ

    Բացօթյա համերգ. Արցախի պետական ջազ նվագախումբ
    13
    Սեպտեմբեր
    Կիրակի
    20:00
    Կամերային երաժշտության ազգային կենտրոն
    Կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմ
    13 Սեպտեմբեր Կիրակի 20:00
    [hy]Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 20։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում հանդես կգա Արցախի պետական ջազ նվագախումբը: Ձեզ սպասում է ջազային բարձր տրամադրությամբ և խելահեղ ռիթմերով հագեցած հեղինակային ստեղծագործությունների երեկո: Նվագախմբի ղեկավար՝ Տիգրան Սուչյան: Տոմսերի արժեքը՝ 3000 - 10000 դրամ Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար: Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18  Տոմսարկղ` (010) 58-60-46 [/hy] [en]Open air concert։ Artsakh State Jazz Orchestra On September 13, at 8:00 p.m., the Artsakh State Jazz Orchestra will perform on the open-air stage of the Komitas Chamber Music Hall Park. An evening of original compositions filled with high jazz mood and crazy rhythms awaits you. Director and conductor: Tigran Suchyan Ticket price: 3000 - 10000 AMD The concert is intended for audiences aged 6 and above. For information call: (010) 52-67-18  Ticket office: (010) 58-60-46  [/en]
  • Papuna Sharikadze & Khondzi Duo

    Papuna Sharikadze & Khondzi Duo
    13
    Սեպտեմբեր
    Կիրակի
    20:30
    Ulikhanyan Club
    Ulikhanyan
    13 Սեպտեմբեր Կիրակի 20:30
    1 set Papuna Sharikadze - piano Khondzi - saxophone 2 set feat Arman Aghajanyan - bass Gagik Harutyunyan - drums
  • Հայաստանի փոքրիկ երգիչներ

    Հայաստանի փոքրիկ երգիչներ
    14
    Սեպտեմբեր
    Երկուշաբթի
    19:00
    Toms.am
    KOMITAS Chamber Music House. 1, Isahakyan
    14 Սեպտեմբեր Երկուշաբթի 19:00
    2026 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա բացառիկ համերգ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Տիգրան Հեքեքյան) և անվանի տավիղահար Ալեքսանդր Բոլդաչովի (Շվեյցարիա) մասնակցությամբ։   Համերգի ընթացքում կհնչեն բրիտանացի աշխարհահռչակ կոմպոզիտորներ    Բենջամին Բրիտենի և Գուստավ Հոլսթի ստեղծագործությունները։ Կազմակերպիչ՝ Հայաստանի Փոքրիկ Երգիչներ Մանկական Ֆիլհարմոնիա ՀՈԱԿ
  • Women's Club. 16+

    Women's Club. 16+
    14
    Սեպտեմբեր
    Երկուշաբթի
    20:00
    Toms.am
    W-Club. Սևանի, 21/3. «Շանթ» հ/ը
    16+
    14 Սեպտեմբեր Երկուշաբթի 20:00
    Womens Club-ի նկարահանումներ։ 16+    Սկիզբը՝ 20:00։ 
  • Special Jam Session with Vahagn Hayrapetyan Quartet

    Special Jam Session with Vahagn Hayrapetyan Quartet
    14
    Սեպտեմբեր
    Երկուշաբթի
    20:30
    Ulikhanyan Club
    Ulikhanyan
    14 Սեպտեմբեր Երկուշաբթի 20:30
    Zaid Nasser - saxophone Vahagn Hayrapetyan-piano Ari Roland - double bass Keith Balla - drums
  • «Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ»

    «Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ»
    15
    Սեպտեմբեր
    Երեքշաբթի
    19:00
    Կամերային երաժշտության ազգային կենտրոն
    Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
    15 Սեպտեմբեր Երեքշաբթի 19:00
    [hy]Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, տեղի կունենա «Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ»  համերգ-ներկայացումը։  Հանդիսատեսը կբացահայտի երգեհոնային հեքիաթների կախարդական աշխարհն  նոր շնչով ու տրամադրությամբ։  Հեքիաթի ձևաչափով և սցենարական հետաքրքիր լուծումներով սիրված դերասանուհի Հասմիկ Վերդյանը խաղերի ու կատակների միջոցով երեխաներին կծանոթացնի երգեհոնի կախարդական աշխարհին՝ վերածելով սովորական երեկոն իսկական երաժշտական հեքիաթի։ Իսկ տաղանդավոր երգեհոնահարուհիներ Լուսինե Հարությունյանն ու Աննա Բակունցը կենդանի կատարումներով երեխաներին կտեղափոխեն երգեհոնի հնչյունների աշխարհ՝ Բախից մինչև Հարի Փոթերի գեղեցիկ մեղեդիներ։ Թզուկի դերում՝ երգեհոնահար Հարություն Թագվորյան։ Երեխաները ոչ միայն կլսեն երաժշտություն, այլև կդառնան պատմության մի մասը՝ մասնակցելով խաղերին ու բացահայտելով, թե ինչպես է երգեհոնը կարողանում խոսել երաժշտության լեզվով։ Սիրելի՛ ծնողներ, բաց մի թողեք այս երաժշտական հանդիպումը. սա բացառիկ հնարավորություն է՝ միավորելու արվեստն ու խաղը, կրթությունն ու զվարճանքը։ Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000 դրամ Ներկայացում- համերգը նախատեսված է 4 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար։ Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18,   Տոմսարկղ` (010) 58-60-46 [/hy]
  • Անտանիք ընտանիք

    Անտանիք ընտանիք
    16
    Սեպտեմբեր
    Չորեքշաբթի
    19:00
    Բոհեմ թատրոն
    ԲՈՀԵՄ թատրոն
    16 Սեպտեմբեր Չորեքշաբթի 19:00
    «Բոհեմ» թատրոնը «Երիտասարդները` մեր ներկան» նախագծի շրջանակներում ներկայացնում է ՆՈՐ կատակերգություն՝ «ԱՆՏԱՆԻՔ ԸՆՏԱՆԻՔ» «Բոհեմ» թատրոնում դիտեք ԹԵԼՄԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ նոր ներկայացումը — Դերերում՝ Թելման Առաքելյան Թամարա Պետրոսյան Սոնա Մաթևոսյան Նվարդ Դուդուկչյան Զիրոյան Անդրանիկ Հարությունյան Պիեսի հեղինակ և բեմադրող՝ Թելման Առաքելյան Երաժշտական ձևավորումը՝ Գրիգոր Երանոսյանի Պրոդյուսեր՝ Քրիստինե Հովհաննիսյան Պաստառի լուսանկար և գրաֆիկական դիզայն՝ Արվին Քոչարյան Տոմսերի արժեքը` 2000, 2500, 3000, 4000, 4500, 5000 դրամ
  • Taline & Friends 2026. 2+

    Taline & Friends 2026.  2+
    16
    Սեպտեմբեր
    Չորեքշաբթի
    19:00
    Toms.am
    Հ. Թումանյանի անվան Տիկնիկային Թատրոն, մեծ դահլիճ
    16 Սեպտեմբեր Չորեքշաբթի 19:00
    Թալինը և ընկերները 2026-09-06 Տոմսերի արժեքը` 4000, 6000, 8000 դրամ Թալինը և ընկերները կրկին Երևանում կլինեն սեպտեմբերի 6-ին՝ երկու համերգով։ 2 տարեկանից սկսած հանդիսատեսի մուտքը տոմսով է։ Համերգների սկիզբը՝ 16։00 և 19։00։  
  • Բրամս․ Կրկնակի կոնցերտ | Դիանա Ադամյան, Բենջամին Կրուիտհոֆ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

    Բրամս․ Կրկնակի կոնցերտ | Դիանա Ադամյան, Բենջամին Կրուիտհոֆ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
    16
    Սեպտեմբեր
    Չորեքշաբթի
    19:30
    16 Սեպտեմբեր Չորեքշաբթի 19:30
      Սեպտեմբերի 16-ին համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ վայելելու Յոհաննես Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի, թավջութակի և նվագախմբի համար։   Երեկոն կմիավորի եվրոպական ռոմանտիզմի շքեղությունն ու հայկական սիմֆոնիկ երաժշտության վառ էջերը։    Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ հնչեն նաև երկու ականավոր հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական վալսը» և Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը՝ ի նշանավորումն մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 105-ամյակի։    Բաց մի՛ թողեք այս բացառիկ համերգը:   Համերգաշրջանի գլխավոր գործընկեր՝ GTB Development   Ծրագրում՝ - Ալեքսանդր Հարությունյան․ «Տոնական վալս» (4 րոպե), - Էդվարդ Միրզոյան․ «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմ (17 րոպե), - Յոհաննես Բրամս․ Կրկնակի կոնցերտ ջութակի, թավջութակի և նվագախմբի համար, լյա մինոր, երկ 102 (35 րոպե)։   Մենակատարներ՝ Դիանա Ադամյան (ջութակ), Բենջամին Կրուիտհոֆ (թավջութակ)։  Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո։   Սեպտեմբերի 16 | 19։30  «Արամ Խաչատրյան» համերգասրահ Համերգն իրականացվում է 10-րդ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:  Join us on September 16 at the Aram Khachaturian Concert Hall to experience Johannes Brahms’ Double Concerto for Violin, Cello and Orchestra!   The evening will bring together the grandeur of European Romanticism and vivid pages of Armenian symphonic music.   Under the baton of Gianluca Marcianò, the program will also include works by two distinguished Armenian composers: Alexander Arutiunian’s Festive Waltz and Edward Mirzoyan’s symphonic poem Sako of Lori, the latter marking the 105th anniversary of the great composer’s birth.   Don’t miss this exceptional concert!   General Partner of the Concert Season: GTB Development   Concert Program: - Alexander Arutiunian: Festive Waltz (4 min) - Edward Mirzoyan: “Sako of Lori” Symphonic Poem (17 min) - Johannes Brahms: Double Concerto for Violin, Cello and Orchestra in A minor, Op. 102 (35 min)   Soloists: Diana Adamyan (violin), Benjamin Kruithof (cello)  Conductor: Gianluca Marcianò
  • Հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների երեկո. Անահիտ Ներսիսյան, Իզաբելլա Մարության

    Հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների երեկո. Անահիտ Ներսիսյան, Իզաբելլա Մարության
    17
    Սեպտեմբեր
    Հինգշաբթի
    19:00
    Կամերային երաժշտության ազգային կենտրոն
    Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
    17 Սեպտեմբեր Հինգշաբթի 19:00
    [hy] Սեպտեմբերի 17-ին՝ 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մենահամերգով հանդես կգան դաշնակահարներ Հայաստանի վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթի դափնեկիր, պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանը և միջազգային մրցույթների դափնեկիր Իզաբելլա Մարությանը: Կհնչեն 20-րդ դարի հայ դասական երաժշտարվեստի մեծագույն երախտավորներ Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ադամ Խուդոյանի, Գագիկ Հովունցի և այլոց ստեղծագործությունները։ Համերգը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության օրվան: Ծրագիր՝ •    Ղազարոս Սարյան. «Երեք պոստլյուդիա» •    Ադամ Խուդոյան. «Էլեգիա», «Նոստալգիա»,  «Տեսիլք»,  «Հումորեսկ» •    Էդվարդ Միրզոյան. «Տոկատինա», «Պոեմ»  •    Ալեքսանդր Հարությունյան. «Հովը փչեց լեռներում», «Սասունցիների պարը», Երեք  պիես «Վեց տրամադրություն» շարքից •    Առնո Բաբաջանյան. «Կապրիչիո», «Խորալ», «Սասունցիների պարը», «Պոեմ» •    Գագիկ Հովունց. Երկու պիես «Մոնոգրամ»  (նվիրված՝ Ալ․ Հարությունյանին և Ա․ Բաբաջանյանին)  •    Էդվարդ Միրզոյան. «Լեզգինկա» (պարային սյուիտից), փոխադրումը 2 դաշնամուրի համար՝ Մարտին Վարդազարյանի   •    Ալեքսանդր Հարությունյան և Առնո Բաբաջանյան. «Հայկական ռապսոդիա» 2 դաշնամուրի համար Համերգավար՝ Օլյա Նուրիջանյան։  Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000, 5000 դրամ Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։  Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18 Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20 [/hy] [en] An Evening of Piano Works by Armenian Composers։ Anahit Nersisyan, Isabella Marutyan On September 17 at 7:00 PM, pianists Anahit Nersisyan, Honored Artist of Armenia, international competition laureate, and Isabella Marutyan, international competition laureate, will give a solo concert at the Komitas Chamber Music Hall. The works by the greatest masters of 20th-century Armenian classical music G. Saryan, A. Khudoyan, E. Mirzoyan, A. Arutyunian, A. Babajanyan, and G. Hovunts will be performed. The concert is dedicated to the Independence Day of the Republic of Armenia. Program: •    Ghazaros Saryan: "Three Postludes" •    Adam Khudoyan: "Elegy," "Nostalgia," "Vision," "Humoresque" •    Edward Mirzoyan: "Tokatina," "Poem" •    Alexander Arutyunian: "The Wind Blows in the Mountains," "Dance of the Sasuns," three pieces from the "Six Moods" series •    Arno Babajanyan: "Capriccio," "Choral Music," "Dance of the Sasuns," "Poem" •    Gagik Hovunts: Two pieces - "Monogram" (dedicated to A. Arutyunian and A. Babajanyan) •    Edvard Mirzoyan: "Lezginka" (from the dance suite) arranged for two pianos by Martin Vardazaryan •    Alexander Arutyunyan & Arno Babajanyan: "Armenian Rhapsody" for two pianos Host: Olya Nurijyanyan Ticket Prices: 2000 - 5000 AMD The concert is intended for audiences aged 6 and above. For information call: (010) 52-67-18  Ticket office: (010) 58-60-46  [/en]  
  • Հայաստանի պետական կամերային նվագախումբ. Ասիայի հյուրախաղերին ընդառաջ

     Հայաստանի պետական կամերային նվագախումբ. Ասիայի հյուրախաղերին ընդառաջ
    18
    Սեպտեմբեր
    Ուրբաթ
    19:00
    Կամերային երաժշտության ազգային կենտրոն
    Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
    18 Սեպտեմբեր Ուրբաթ 19:00
    [hy]Հայաստանի պետական կամերային նվագախումբ. Ասիայի հյուրախաղերին ընդառաջ Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի՝ Ասիայի հյուրախաղերին ընդառաջ համերգը։ Համերգը կղեկավարի դիրիժոր, տենոր և համերգի գեղարվեստական ղեկավար Սիփան Օլահը (Միացյալ Թագավորություն)։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան։ Հայաստանյան ունկնդիրը բացառիկ հնարավորություն կունենա ունկնդրելու այն համերգային ծրագիրը, որով նվագախումբը հանդես կգա Ասիայի առաջիկա հյուրախաղերի ընթացքում՝ ներկայացնելով հայկական դասական երաժշտության հարուստ ժառանգությունը։ Մենակատարներ՝ Շողիկ Թորոսյանը. սոպրանո, Լիբանան Կատարինե Հովսեփյանը. դաշնամուր Աստղիկ Վարդանյանը. ջութակ Ծրագրում՝ 1-ին մաս Էդուարդ Միրզոյան. «Տոնական Վալս» Ալեքսանդր Սպենդիարյան. «Երևանյան Էսկիզներ»՝ «Էնզելի», «Երևանյան Էսկիզներ»՝ «Հիջաս», «Այ Վարդ» ռոմանս Խաչատուր Ավետիսյան. «Ծաղկած բալենի» Առնո Բաբաջանյան. «Արիա վոկալիզ», «Նոկտյուրն», «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Մեր սիրելի Երևան» Վաղարշակ Կոտոյան. «Իմ Երևան» Արամ Խաչատրյան. «Խաչատրյանա» սյուիտ 2-րդ մաս Էդուարդ Գրիգ. «Հոլբերգ սյուիտ» օպուս 40 Փոխադրումները՝ Սիփան Օլահի  Երեկոյի ընթացքում համերգասրահի ցուցասրահում կներկայացվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հավաքածուից։ Սիրով հրավիրում ենք վայելելու հայկական և համաշխարհային դասական երաժշտության լավագույն ստեղծագործությունները և միասին ճանապարհելու Հայաստանի պետական կամերային նվագախմբին՝ մաղթելով հաջող ու հիշարժան հյուրախաղեր։ Տոմսերի արժեքը՝ 3000–7000 դրամ |  Պարտեր՝ 1-3-րդ կարգ   7000 ՀՀ դր.                  4-6-րդ կարգ    5000  ՀՀ դր.                 7-13-րդ  կարգ  3000  ՀՀ դր    Ամֆիթատրոն՝                 1-2-րդ  կարգ      4000  ՀՀ դր.                   3-5-րդ կարգ       3000 ՀՀ դր.   Օթյակներ՝                      3000դր. ՀՀ դր. Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար: Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718 Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120 [/hy]  [en] National Chamber Orchestra of Armenia: Ahead of the Asia Tour On September 18 at 19:00, the National Chamber Orchestra of Armenia will present its concert Ahead of the Asia Tour at the Komitas Chamber Music Hall. The concert will be conducted by Sipan Olah (United Kingdom) — conductor, tenor, and concert artistic director. NCOA Artistic Director & Principal Conductor: Vahagn Papian Armenian audiences will have the exclusive opportunity to experience the concert program that the Orchestra will perform during its upcoming Asia tour, showcasing the rich heritage of Armenian classical music. The soloists: Shoghig Torossian: soprano, Lebanon Katarine Hovsepyan: piano Astghik Vardanyan: violin The program: Part I Eduard Mirzoyan: “Festive waltz” Alexander Spendiaryan: “Yerevan Sketches”- Enzeli, “To Rose” romance Khachatur Avetisyan: “Blossomed Chary tree” Arno Babajanian: “Aria Vocalise”, “Nocturne”, “Bring me back the music”, “Our Beloved Yerevan” Vagharshak Kotoyan: “My Yevean”   Aram Khachaturian: “Khachatriana suite” Part II Edvard Grieg: “Holberg suite” Op. 40  Throughout the evening, the exhibition hall of the concert venue will feature a photo exhibition dedicated to the 155th anniversary of Alexander Spendiaryan’s birth, presenting photographs from the collection of the Alexander Spendiaryan House-Museum. We warmly invite you to enjoy the finest works of Armenian and world classical music and to join us in wishing the National Chamber Orchestra of Armenia a successful and memorable Asia tour. Ticket price: 3000–7000 AMD The concert is intended for audiences aged 6 and above. For information call: (010) 52-67-18 Ticket office: (010) 58-60-46, (055) 22-01-20 [/en]        
  • Ապակե գազանանոց

    Ապակե գազանանոց
    18
    Սեպտեմբեր
    Ուրբաթ
    19:00
    18 Սեպտեմբեր Ուրբաթ 19:00
    19 Սեպտեմբեր Շաբաթ 19:00
    Թեննեսի Ուիլյամս «Ապակե գազանանոց» Դրամա 1 գործողությամբ Բեմադրությունը, զգեստների և երաժշտական ձևավորումը` ՏԱԹԵՎԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ Բեմանկարչությունը` ՄԻԿԱ ՎԱԹԻՆՅԱՆԻ Դերերում` ՀՀ ժողովրդական արտիստ` ԱՆԱՀԻՏ ՔՈՉԱՐՅԱՆ, ՍՈՖՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ՍՈւՎԱՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱՐԻԲՅԱՆ, ԱՐՍԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ԳԱՐԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ Ներկայացման հիմքում ընկած է մարդու միայնության, ընտանեկան պատասխանատվության, չիրականացված երազանքների և իրականությունից փախուստի մասին հուզիչ ու խոր հոգեբանական պատմություն։  «Ապակե գազանանոցը» մի ընտանիքի ներաշխարհի նուրբ ու ցավոտ բացահայտում է, որտեղ փխրուն երազանքներն ու իրականության հետ առերեսվելու դժվարությունները միահյուսվում են՝ ստեղծելով մարդկային հարաբերությունների խորապես ճանաչելի պատկեր։
  • The Beautified Project․ 2026

    The Beautified Project․ 2026
    18
    Սեպտեմբեր
    Ուրբաթ
    19:00
    Toms.am
    Մուտքի տոմս
    18 Սեպտեմբեր Ուրբաթ 19:00
    Սա The Beautified Project-ի միակ և բացառիկ համերգն է Տիկնիկային թատրոնում 2026 թվականին։ Խումբը կկատարի իր 4  ձայնասկավառակի լավագույն երգերը, ինչպես նաև կներկայացնի 4 նոր ստեղծագործություն իր առաջիկա ձայնասկավառակից, որը լույս կտեսնի 2027 թվականին։ Բաց մի՛ թողեք այս բացառիկ հնարավորությունը։ Համերգի հատուկ հյուրերն են Սյուզի Սիրակը և Մահսան։    Կազմակերպիչ՝ ԱՁ Անուշ Բադալյան
  • №707

    №707
    18 Սեպտեմբեր Ուրբաթ 19:30
    Երեք՝ մեկը մյուսի հետ կապ չունեցող պատմություններ, որ տեղի են ունենում Կալիֆորնիայի հյուրանոցներից մեկի՝ 707 համարում: Այստեղ տարբեր ժամանակահատվածներում հանգրվանում են իրարից տարբեր, բայց միևնույն ժամանակ իրար շատ նման զույգեր: Կին և տղամարդ հարաբերությունների մի ամբողջ ներկապնակ՝ Լուիզա Ղամբարյանի և Հրաչյա Հարությունյանի կատարմամբ:
  • Փոքրիկ իշխանը

    Փոքրիկ իշխանը
    19 Սեպտեմբեր Շաբաթ 19:30
    Ներկայացում փոքրերի և մեծերի համար: Բեմադրական կազմ Ստեղծագործության բեմականացման հեղինակ՝ Գրիգոր Խաչատրյան Բեմադրող ռեժիսոր՝ Գրիգոր Խաչատրյան Նկարչական ձևավորումը՝ Իզաբելա Թչիխոնսկա Զգեստների ձևավորումը՝ Իզաբելա Թչիխոնսկա, Արայիկ Գաբաջյան Անիմացիոն ձևավորումը՝ Գոռ Սահակյանց Երաժշտության հեղինակ՝ Տիգրան Փարավյան Ներկայացման գլխավոր պրոդյուսեր՝ Էդվարդ Մխիթարյան Պրոդյուսերի օգնական՝ Շուշան Մաճկալյան Սո- պրոդյուսեր՝ Նարեկ Քթոյան Տեխնիկական պրոդյուսեր՝ Ռուբեն Դավթյան Ներկայացման մարքեթինգի ղեկավար՝ Անյա Վարդանյան Արտաքին կապերի պատասխանատու` Էմմա Հակոբյան, Ռոզա Գրիգորյան Պրոեկտորների մասնագետ` Հրաչյա Ստեփանյան Ձայնային ռեժիսոր՝ Աշոտ Փափազյան,Վարդգես Սարգսյան Լուսային էֆեկտների մասնագետ՝ Տիգրան Բարսեղյան Բեմադրիչի օգնական՝ Էլիզա Բաբայան Գործող անձիք և դերակատարներ Օդաչու – Վլադիմիր Մսրյան Փոքրիկ Իշխան – Դիանա Մալենկո Վարդ – Լուսիա Հովհաննիսյան Թագավոր – ՀՀ Վաստակավոր արտիստ Արմեն Բարսեղյան Գործարար – Կարեն Միրիջանյան Փառասեր – Արմեն Մեսրոբյան Հարբեցող – Հայկուհի Խուդավերդյան Լապտերավառ – Նիկոլայ Ավետիսյան Օձ – Էմմա Մանուկյան Աղվես – Լիդիյա Գրիգորյան
  • Տիկնայք և Պարոնայք

    Տիկնայք և Պարոնայք
    20 Սեպտեմբեր Կիրակի 19:30
    Ռեյ Կունի, Ջոն Չեպմեն Իրավիճակային կոմեդիա լի սիրային խառնաշփոթով, անմեղ դավաճանության փորձերով, զավեշտով և իհարկե լիաթոք ծիծաղով: Տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե:
  • ՇՈՂՈՔՈՐԹՆ

    ՇՈՂՈՔՈՐԹՆ
    22
    Սեպտեմբեր
    Երեքշաբթի
    18:00
    Տևողություն 90 րոպե
    22 Սեպտեմբեր Երեքշաբթի 18:00
    23 Սեպտեմբեր Չորեքշաբթի 18:00
    Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Արա Բաղդասարյանի Նկարչական ձևավորումը և զգեստները՝ Անտոն Քեշիշյանի ԴԵՐԵՐՈՒՄ ԹԱԴԵ՝ Սամվել Գրիգորյան ՊԱՊԻԿ՝ ՀՀ վաստ. արտիստ՝ Տիգրան Գաբոյան ՓԱՌԱՆՁԵՄ՝ Նառա Սանթոյան ԹԵՐԵԶԱ՝ Հասմիկ Վիրաբյան ՍՈՖԻ՝ Ադելինա Հարությունյան ՀՈՎՍԵՓ՝ Վարագ Գևորգյան ԱՐՇԱԿ՝ Արսեն Սաղաթելյան ԳԵՎՈՐԳ՝ Արկադի Ղարագուլյան ՏԻԳՐԱՆ՝ Սարգիս Ղարիբյան Պարոնյանն իր ‹‹Շողոքորթն›› կատակերգությունը գրել է 1872 թ․-ին։ Պիեսում հերոսների շփման, նրանց մտավոր և հոգեկան աշխարհների բացահայտման, գեղարվեստական խոշոր ընդհանրացումների ճանապարհով շոշափել է նաև սիրո և ամուսնության, բանաստեղծական արվեստի գրողի հասարակական կոչման, լեզվի և ոճի, գեղարվեստական ստեղծագործության փոխադարձ կապի և ազդեցության հարցերը։
  • «ՄՈՆԱ ԼԻԶԱ»

    «ՄՈՆԱ ԼԻԶԱ»
    23
    Սեպտեմբեր
    Չորեքշաբթի
    19:00
    Բոհեմ թատրոն
    ԲՈՀԵՄ թատրոն
    23 Սեպտեմբեր Չորեքշաբթի 19:00
    «ՄՈՆԱ ԼԻԶԱ». ջերմ ու ծիծաղաշարժ կատակերգություն՝ անսպասելի շրջադարձերով  Պատմություն՝ սիրո և սիրուց ծնված զավեշտալի հետևանքների մասին   Ինչպե՞ս կարելի է սիրահարվել անզգուշորեն, բայց հավատարիմ մնալ միամտաբար  Աուռան՝ թանգարանային Հումորը՝ հայկական Սերը՝ մարդկային Դերերում՝ Թամարա Պետրոսյան Զառա Սահակյան Նվարդ Դուդուկչյան Թելման Առաքելյան Բեմադրություն՝ Թելման Առաքելյան Պրոդյուսեր՝ Քրիստինե Հովհաննիսյան Արժեքը՝ 3000-7000 դրամ
  • «Գերմանական բարոկից մինչև իսպանական հունչեր». Տաղարան համույթ-45

    «Գերմանական բարոկից մինչև իսպանական հունչեր». Տաղարան համույթ-45
    24
    Սեպտեմբեր
    Հինգշաբթի
    19:00
    Կամերային երաժշտության ազգային կենտրոն
    Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
    24 Սեպտեմբեր Հինգշաբթի 19:00
    [hy]«Գերմանական բարոկից մինչև իսպանական հունչեր». Տաղարան համույթ-45 Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Գերմանական բարոկից մինչև իսպանական հունչեր» խորագրով համերգը: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան: Մենակատարներ՝ Լուսինե Առաքելյան. սոպրանո Անահիտ Դիլբարյան. դաշնամուր   Ծրագիր՝ Յոհան Սեբաստիան Բախ. «Ողորմիր ինձ, Աստված իմ», «Erbarme dich, mein Gott»՝  «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիայից, BWV 244 Գեորգ Ֆրիդրիխ Հենդել. «Son come navicella»՝ «Lungi dal mio bel nume» կանտատից և «Il pastor fido» օպերայից Գեորգ Ֆրիդրիխ Հենդել. «Dì, crudele amore»՝ «Amadigi di Gaula» օպերայից Յոհան Սեբաստիան Բախ. Կլավեսինի կոնցերտ ռե մինոր, BWV 1052 Ֆեդերիկո Մորենո Տորոբա. «La Petenera»՝ «La Marchenera» սարսուելայից Միգել Սանդովալ. «Առանց քո սիրո» Կառլոս Գուաստավինո. «Վարդը և ուռենին» Ագուստին Լարա. «Գրանադա» Իսաակ  Ալբենիս. Հատվածներ  իսպանական սյուիտից   Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000 ՀՀ դրամ                  Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար: Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718։ Տոմսարկղ՝ (010) 586-046, (055) 220-120։ [/hy] [en] “From German Baroque to Spanish sounds”: “Tagharan”-45 On September 24 at 19:00, at the Komitas Chamber Music Hall, will take place concert of the “Tagharan” Ancient Music Ensemble entitled “From German Baroque to Spanish sounds”. Artistic Director and Conductor: Sedrak Yerkanyan, Honored Cultural Worker of the Republic of Armenia. Soloists: Lusine Arakelyan: soprano  Anahit Dilbaryan: piano Program: Johann Sebastian Bach: “Erbarme dich, mein Gott” from “St. Matthew Passion”, BWV 244 George Frideric Handel: “Son come navicella” from the cantata “Lungi dal mio bel nume” and the opera “Il pastor fido” George Frideric Handel: “Dì, crudele amore” from the opera “Amadigi di Gaula” Johann Sebastian Bach: Harpsichord Concerto in D minor, BWV 1052 Federico Moreno Torroba: “La Petenera” from the zarzuela “La Marchenera” Miguel Sandoval: “Sin Tu Amor” Carlos Guastavino: “La rosa y el sauce” Agustín Lara: “Granada” Isaac Albéniz: Suite Española No. 1 (excerpts) Ticket Prices: 2000,3000,5000 AMD The concert is intended for audiences aged 6 and above. For information call: (010) 52-67-18 Ticket office: (010) 58-60-46, (055) 22-01-20 [/en]  
  • Փոքրիկ Իշխանը

    Փոքրիկ Իշխանը
    25
    Սեպտեմբեր
    Ուրբաթ
    17:00
    25 Սեպտեմբեր Ուրբաթ 17:00
    26 Սեպտեմբեր Շաբաթ 12:30
    26 Սեպտեմբեր Շաբաթ 14:00
    26 Սեպտեմբեր Շաբաթ 15:30
    Փոքրիկ Իշխանը Անտուան դը Սենտ-Էքզյուպերի Բեմադրությունը՝ Հրանուշ Չիչակյանի Նկարիչ՝ Արթուր Սարյան Կոմպոզիտոր՝ Էվա Ոսկանյան Թատրոնի գլխավոր ռեժիսոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Աննա Էլբակյան Թատրոնի տնօրեն՝ Ռուբեն Աբրահամյան
  • Երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոն. բացման համերգ

    Երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոն. բացման համերգ
    26
    Սեպտեմբեր
    Շաբաթ
    19:00
    Կամերային երաժշտության ազգային կենտրոն
    Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
    26 Սեպտեմբեր Շաբաթ 19:00
    [hy]Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացման համերգը` նվիրված Կոմիտասին: Համերգին ելույթներով հանդես կգան երգեհոնահարներ Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Լուսին Սառաջյանը, Կարինե Հովհաննիսյանը, Աննա Առուստամյանը, Դավիթ Հովհաննիսյանը, ինչպես նաև սոպրանո Իրինա Զաքյանը, սրնգահարուհի Հասմիկ Հարությունյանը և թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը։ Երեկոյի ընթացքում ելույթ կունենա նաև «Գյուրջիև անսամբլը»՝ գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանի ղեկավարությամբ։ Ծրագրում՝  Հարություն Թագվորյան  • Կոմիտաս. «Յայս Յարկ», «Ամեն, Հայր սուրբ» • Մակար Եկմալյան. «Գովեա Երուսաղեմ»  • Կոմիտաս. «Ալագյազ», «Խնկի ծառ» Հասմիկ Հարությունյան(սրինգ) Լուսին Սառաջյան • Գրիգոր Պահլավունի/Կոմիտաս. «Ով զարմանալի»  • Ներսես Շնորհալի/Մակար Եկմալյան. «Ամէն Հայր Սուրբ»  Կարինե Հովհաննիսյան  • Արթուր Ավանեսով. «Չինար ես»  «Գյուրջիև անսամբլ» • Կոմիտաս. «Խորհուրդ խորին» մշ.՝ Լ. Էսկենյանի Թերեզա Ոսկանյան  • Նարեկացի / Ե. Երկանյան. « Հավիկ» • Գարի Քյոսայան. «Պրելյուդ»  երգեհոնի համար • Գարի Քյոսայան. «Ավե Մարիա» Իրինա Զաքյան (սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստ)  Արմեն Աղաջանյան  • Գրիգոր Նարեկացի. «Հավուն Հավուն» (ձայնազարդումը՝ Սերգեյ Աղաջանյանի) • Էդուարդ Բաղդասարյան. Հատված հայկական պատարագից Անդրանիկ Աղաջանյան (թավջութակ) Դավիթ Հովհաննիսյան  • Միքայել Թարիվերդիև. «Փոքրիկ իշխանը»  Աննա Առուստամյան  • Էդուարդ Հայրապետյան. «Շարականներ» 3 կրկնագիր երգեհոնի համար, ըստ Ներսես Շնորհալու (առաջին կատարում) Տոմսերի արժեքը՝  3000-5000 դրամ Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար: Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718 Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120 [/hy] [en] The 4th International Organ Festival: Opening Concert On September 26, at 7:00 PM, the grand opening concert of Vahagn Stamboltsyan Fourth International Organ Festival, dedicated to Komitas, will take place at the Komitas Chamber Music Hall. At the festival’s grand opening concert, organists Harutyun Tagvoryan, Tereza Voskanyan, Lusin Sarajyan, Karine Hovhannisyan, Anna Arustamyan, and Davit Hovhannisyan will perform, alongside soprano Irina Zakyan, Armenian flute player Hasmik Harutyunyan, and cellist Andranik Aghajanyan. The evening will also feature the Gurdjieff Ensemble, led by Artistic Director Levon Eskenyan. In the program: Harutyun Tagvoryan • Komitas: “Hymn of Censing”, “Amen Holy is the Father” • Makar Yekmalyan: "Bless the Lord, O Jerusalem" • Komitas: "Alagyaz", "Incense Tree" Hasmik Harutyunyan (Armenian flute) Lusin Sarajyan • Grigor Pahlavuni/Komitas: "Hymn of the Blessing of Water" • Nerses Shnorhali/Makar Yekmalyan: "Amen Hayr Surb"  Karine Hovhannisyan • Arthur Avanesov: "You are Like a Plane Tree" Gurdjieff Ensemble • Komitas: "O Deep Mystery" (arr. by L. Eskenian)  Tereza Voskanyan • G. Narekatsi / E. Yerkanyan: "Bird" • Gary Kesayan: "Prelude" for organ •Gary Kesayan: "Ave Maria" Irina Zakyan (soprano, Honored Artist of the Republic of Armenia) Armen Aghajanyan • Grigor Narekatsi: "Havoun Havoun" (arr. by Sergey Aghajanyan) •Eduard Baghdasaryan: Excerpt from the Armenian liturgy Andranik Aghajanyan (cello) Davit Hovhannisyan • Mikael Tariverdiev: "The Little Prince" Anna Arustamyan • Eduard Hayrapetyan: "The Sharakans" (The spiritual chants) 3 Palimpsests by Nerses Shnorhali for organ (premiere)   Ticket Prices: 3000-5000 AMD The concert is intended for audiences aged 6 and above. For information call: (010) 52-67-18 Ticket office: (010) 58-60-46, (055) 22-01-20 [/en]
  • ՖՐՈՒՆԶ. Աշխարհը կլոր է - Արմեն Ավետյան․ Գյումրի

    ՖՐՈՒՆԶ. Աշխարհը կլոր է - Արմեն Ավետյան․ Գյումրի
    26
    Սեպտեմբեր
    Շաբաթ
    19:00
    Exclusive Production
    Գյումրու մարզամշակութային կենտրոն
    26 Սեպտեմբեր Շաբաթ 19:00
    Արմեն Ավետյանի «Աշխարհը կլոր է» նոր ներկայացումը՝ նվիրված Ֆրունզիկ Մկրտչյանի 96-ամյակին։   Սա պարզապես ներկայացում չէ։ Սա մի կյանքի ամբողջ պատմություն է՝ ծնված ցավից, կոփված պայքարով և անմահացած ժողովրդի սիրով։ Պատմություն մի մարդու, որը դարձավ ոչ միայն մեծ դերասան, այլև մի ամբողջ ժողովրդի հիշողություն։ Իսկ այս երեկո, դերասան Արմեն Ավետյանի մարմնավորմամբ, բեմում կրկին կվերածնվի մեր սիրելի Ֆրունզիկը…   Սկիզբը՝ 19։00։ 
  • Սիրո Վեց Կանգառ

    Սիրո Վեց Կանգառ
    26 Սեպտեմբեր Շաբաթ 19:30
    Ի՞նչ են փնտրում կանայք: Ի՞նչ են ուզում կանայք: Ի՞նչ են մտածում կանայք: Ի՞նչպես են մտածում կանայք: Ի՞նչ է պետք կնոջը: Ի՞նչ ասել է կանացի երջանկություն:
  • Պեպպի

    Պեպպի
    27 Սեպտեմբեր Կիրակի 13:00
    Պեպպին սովորեցնում է չվախենալ տարբերվելուց, հավատալ սեփական ուժերին, պաշտպանել ընկերներին և միշտ պահպանել բարի սիրտը։ Իսկ վառ երաժշտությունը, հումորը և հետաքրքիր արկածները դարձնում են ուսուցողական գաղափարները հեշտ ընկալելի և հիշվող։
  • «Օ՜ լա լա, մսյո Պոլ»

    «Օ՜ լա լա, մսյո Պոլ»
    27
    Սեպտեմբեր
    Կիրակի
    19:00
    Բոհեմ թատրոն
    ԲՈՀԵՄ թատրոն
    27 Սեպտեմբեր Կիրակի 19:00
    Նարեկ Դուրյանը ներկայացնում է Նոր կատակերգություն «Օ՜ լա լա, մսյո Պոլ», 18+ Դասական ֆրանսիական կատակերգություն է։ Ընտանեկան խառնաշփոթ, սեր, խանդ և զվարճալի իրավիճակներ։ Դերերում՝ Նարեկ Դուրյան Սամվել Թոփալյան Աննա Մարտիրոսյան Լիա Զախարյան Խաչիկ Դարբինյան Բեմադրություն` Նարեկ Դուրյան Ասիստենտներ՝ Թելման Առաքելյան, Սիրանուշ Երիկյան Պրոդյուսեր՝ Քրիստինե Հովհաննիսյան Հասցե՝ Բաղրամյան 3, Գրողների միության շենք Հեռ. 096605565
  • Փարիզյան դատավճիռ

    Փարիզյան դատավճիռ
    27 Սեպտեմբեր Կիրակի 19:30
    Պերճ Զեյթունցյան 1981 թվականին ԱՍԱԼԱ_ի՝ հայ գաղտնի բանակի 4 մահապարտներ, Փարիզում գրավում են թուրքական հյուպատոսարանը: Բանակցություններից հետո նրանք հանձնվում են Ֆրանսիայի իշխանություններին, պայմանով, որ իրենց դատը լինի հրապարակային: Ներկայացումը բեմադրվել է 2015 թվականին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Տևողությունը՝ 2 ժամ 15 րոպե Նկարչական ձևավորումը` ՀՀ Վաստակավոր նկարիչ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Կարեն Գրիգորյանի Զգեստների նկարիչ՝ Մերի Սարգսյան Երաժշտական ձևավորումը՝ Աշոտ Փափազյանի Լուսային ձևավորումը՝ Վահագն Միքայելյանի
  • Կոնստանտին Պետրոսյան. hոբելյանական համերգ

    Կոնստանտին Պետրոսյան. hոբելյանական համերգ
    28
    Սեպտեմբեր
    Երկուշաբթի
    19:00
    Կամերային երաժշտության ազգային կենտրոն
    Արամ Խաչատրյան համերգասրահ
    28 Սեպտեմբեր Երկուշաբթի 19:00
    [hy]Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, Սուրբ Սահակ և Մեսրոպ շքանշանակիր Կոնստանտին Պետրոսյանի հոբելյանական, հեղինակային համերգը: Առաջին անգամ հայկական բեմում կհնչեն Կոնստանտին Պետրոսյանի «Հայրենի ղողանջներ» ժողովրդական երգերի մշակումների շարքը և աշխարհում միակ Կոնցերտը ձայնի և ջազ նվագախմբի համար, որը կղեկավարի հեղինակը:   Ճանաչված մենակատարների մասնակցությամբ համերգում կհնչեն նաև կոմպոզիտորի հանրահայտ և լեգենդար վոկալ-գործիքային ստեղծագործությունները։ Համերգին մասնակցում են՝ • Հայաստանի պետական կաﬔրային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան • Հայաստանի պետական ջազ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյան • Հատուկ ելույթ՝ Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթ, գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյան Մենակատարներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մաիլյան, Աննա Վարդազարյան, Դանիել Մելքոնյան, Տիգրան Հակոբյան, Նելլի Մանուկյան: Համերգավար՝ Կարեն Քոչարյան: Ծրագիր՝ Հայաստանի պետական կաﬔրային երգչախումբ • «Հայրենի ղողանջներ»  ժողովրդական երգերի մշակուﬓեր երգչախմբի համար, a’capella  (Հայաստանյան պրեմիերա) ա. Էսօր ուրբաթ պիտեր բ. Բերդիցը աշեցի գ. Լուսնակն առեր դ. Կանաչել ա արտերը  ե. Սանդի երգ   զ. Սոնա յար  է. Ալ չեմ խաղա  ը. Արշակն ելավ թ. Ախ, սևավոր, սևիկ աղջիկ  ժ. Թամզարա  • «Տիրամայր», խոսք Ներսես Արք․Պոզապալյանի Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մաիլյան • «Վոկալիզ» քառաձայն երգչախմբի համար, առաջին կատարում  • «Ազգ Հայկազեան», խոսք Գևորգ Կարապետյանի  Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթ  • «Տիեզերք»  Հայաստանի պետական ջազ նվագախումբ • Կոնցերտ ձայնի և նվագախմբի համար, ﬔնակատար Աննա Վարդազարյան, դիրիժոր՝ Կ․Պետրոսյան (Հայաստանյան պրեմիերա)  • «Գյումրի»  • Վարիացիաններ ֆլուգելհորնի և նվագախմբի համար», մենակատար՝ Դանիել Մելքոնյան • «Գառնի»  • «Հայաստան» ﬔնակատարի, երգչախմբի և նվագախմբի համար, մենակատար՝ Տիգրան Հակոբյան   Տոմսերի արժեքը՝ 3000-12.000 ՀՀ դրամ Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար: Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718 Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120 [/hy] [en] Konstantin Petrosyan։ Anniversary Concert On September 28, at 7:00 PM, at Aram Khachaturian Concert Hall will take place the jubilee, author's concert of the famous Armenian composer, pianist, conductor, Honored Artist of Armenia, Movses Khorenatsi and St. Sahak and Mesrop Medalist Konstantin Petrosyan. For the first time on the Armenian stage, Konstantin Petrosyan's "Chimes of the Homeland" - Cycle of Folk Songs" series of folk song arrangements and the world's only Concert for Voice and Big Band, conducted by the author, will be performed. The concert, with the participation of renowned soloists, will also feature the composer's famous and legendary vocal-instrumental works. The concert features: • Armenia of State Chamber Choir (Artistic director and chief conductor: People's Artist of the Republic of Armenia Robert Mlkeyan) • Armenia State Jazz Orchestra (Artistic director: David Melkonyan) • Special performance: "Arevik" Children's and Youth Ensemble of the Public Radio of Armenia (Artistic director: Vahe Hayrapetyan). Soloists: Honored Artist of the Republic of Armenia Anna Mailyan, Anna Vardazaryan, Daniel Melkonyan, Tigran Hakobyan, Nelli Manukyan. Host: Karen Kocharyan. Ticket Prices: 3000-12․000 AMD The concert is intended for audiences aged 6 and above. For information call: (010) 52-67-18 Ticket office: (010) 58-60-46, (055) 22-01-20 [/en]
  • ՖՐՈՒՆԶ. Աշխարհը կլոր է - Արմեն Ավետյան

    ՖՐՈՒՆԶ. Աշխարհը կլոր է - Արմեն Ավետյան
    28
    Սեպտեմբեր
    Երկուշաբթի
    19:30
    Exclusive Production
    Կ․ Ստանիսլավսկու անվ․ թատրոն
    28 Սեպտեմբեր Երկուշաբթի 19:30
    ՖՐՈՒՆԶ. Աշխարհը կլոր է - Արմեն Ավետյան. նվիրվում է Մհեր Մկրտչյանի 96 ամյակին։
  • «Անտիկվար» Լեռնիկ

    «Անտիկվար» Լեռնիկ
    29
    Սեպտեմբեր
    Երեքշաբթի
    19:00
    Բոհեմ թատրոն
    ԲՈՀԵՄ թատրոն
    29 Սեպտեմբեր Երեքշաբթի 19:00
    Նարեկ Դուրյանը ներկայացնում է Նոր կատակերգություն «Անտիկվար Լեռնիկ» Դերերում՝ Նարեկ Դուրյան Ջուլիետտա Ստեփանյան Սիրանուշ Երիկյան Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Դուրյանի Պրոդյուսեր՝ Քրիստինե Հովհաննիսյան Տոմսերի արժեքը` 2500, 3000, 3500, 4000, 4500,  5000, 6000 դրամ   Ա�