Շտապեք գնել

  • Հաղթանակի Գենեզիս

    Հաղթանակի Գենեզիս
    24
    Մարտ
    Երեքշաբթի
    19:30
    Համազգային Պետական Թատրոն
    Համազգային Թատրոն
    14+
    Տևողություն 75 րոպե
    24 Մարտ Երեքշաբթի 19:30
    Վավերագրական ներկայացում` դերակատարների հուշերի հիման վրա Սառա Նալբանդյան «Հաղթանակի Գենեզիս» “Հաղթանակի գենեզիս” ներկայացման երեք հերոսների պատմությունները ծավալվում են 1990-ականներին, երեք տարբեր վայրերում` Արցախի ամենաթեժ կետերից մեկում, սահմանամերձ մի գյուղում և մութ ու ցուրտ Երևանում` կազմելով երեք միահյուսվող սյուժետային գիծ: Միմյանցից ֆիզիկապես հեռու գտնվող երեխաները, կարծես, երկխոսության մեջ են մտնում, արձագանքում մեկմենկու, կիսում իրենց հոգսերն ու ուրախությունները: Նրանց յուրաքանչյուր պատմություն մի փոքրիկ հաղթանակի արձանագրություն է, հաղթանակ թշնամու, ծանր պայմանների և սեփական վախերի հանդեպ: Մանկական այդ մաքուր ու միամիտ հերուսությունները, կարծես, ազգի գենետիկ կոդի մասն են դարձել` արձանագրելով նրանում հաղթողի հոգեբանության ծնունդը: Բեմադրիչ` Նարինե Գրիգորյան Դերակատարներ` Նարինե Գրիգորյան, Արման Նավասարդյան, Վարշամ Գևորգյան Բեմի ձևավորումը` Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի
Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը