Շտապեք գնել

  • Բարկանու՞մ ես

    Բարկանու՞մ ես
    17
    Մայիս
    Շաբաթ
    13:00
    Համազգային Պետական Թատրոն
    Համազգային Թատրոն
    17 Մայիս Շաբաթ 13:00
    17 Մայիս Շաբաթ 16:00
    «Բարկանու՞մ ես» ներկայացումը ողջ ընտանիքի համար է: Ամեն տարիքի հանդիսատես կգտնի իրեն հետաքրքրողն ու զվարճալին: Ներկայացումը 2 գործողությամբ է: Առաջին գործողությունը Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթն է, երկրորդը՝ Հանս Քրիստիան Անդերսենի «Ծերուկն իր գործը գիտի»: Մեկ ներկայացման մեջ երկու հեքիաթ, որոնց միավորում է թեման՝ ԲԱՐԿԱՆԱԼԸ: Բարկանալ, թե՞ չբարկանալ- այս է խնդիրը: Չ՞է որ բարկացողը շատ բան է կորցնելու...   Տևողությունը՝ 50ր + 35ր = 1 ժամ 25ր Հովհաննես Թումանյան       ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ   Ամեն նոր ծառայի առաջ Տերը պայման է դնում, թե՝ կծառայես մինչև կկվի ձեն ածելը, բայց եթե այդ ընթացքում դու բարկանաս, 1000 մանեթ տուգանք տաս, թե ես բարկանամ, ես տամ:  Հետո, համբերությունից հանելով խեղճ ծառաներին, հասցնում է բարկության և հարստություն դիզում: Ու էդպես շարունակ... մինչև գալիս է էն ծառան, ով գիտի ինչպես սրա հախից գալ: Դե հիմա տեսնենք՝ ով կբարկանա...   Հանս Քրիստիան Անդերսեն  ԾԵՐՈՒԿՆ ԻՐ ԳՈՐԾԸ ԳԻՏԻ   Ծերուկն իրենց ապրուստի միակ միջոցը՝ ձին, տանում է շուկա ու անմիտ փոխանակում անում` առաջնորդվելով ոչ թե շահույթով, այլ իր պառավին ուրախացնելու երազանքով։ Այս անմիտ փոխանակման ականատեսները գրազ են գալիս` համոզված, որ պառավը սարսափելի կբարկանա, նույնիսկ կքոթակի ծերուկին, իսկ եթե այդպես չեղավ, կտան մի պարկ ոսկի։   Իսկ ծերուկը վստահ է, որ կինը կհամբուրի և կասի՝ ինչ էլ ծերուկս անի, ամեն ինչ ճիշտ է: Եվ ահա տանը ծերուկին անհամբեր սպասող անտեղյակ պառավի ձեռքերում է իրենց ճակատագիրը՝ կբարկանա՞ արդյոք, թե՝ ոչ...
Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը