Շտապեք գնել

  • Չուչել (Խրտվիլակ)

    Չուչել (Խրտվիլակ)
    14
    Դեկտեմբեր
    Կիրակի
    19:00
    Toms.am
    Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
    14 Դեկտեմբեր Կիրակի 19:00
    Տոմսերի արժեքը` 3000, 4000 դրամ Պրեմիերա Վ․ Ժելեզնիկով Պիես՝ 2 գործողությամբ, 14+   Ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի և դերասանուհի Էմմա Մանուկյանի կողմից Վ․ Ժելեզնիկովու «Խրտվիլակը» վիպակը թարգմանվեց և վերածվեց գրական մեկ այլ ժանրի՝ պիեսի, և անվանվեց՝ «Չուչել»։ Պիեսը գրվել է դասական գրական ստեղծագործության կառուցվածքով․ կա սկիզբ, ընթացք, զարգացում և ավարտ։ Վիպակը ադապտացվել է և ձեռք է բերել յուրօրինակ լեքսիկոն /ավելի մոտ է առօրյա խոսակցական ոճին/ ու լեզվամտածողություն։    Առաջին անգամ հայ թատրոնի բեմում փորձ է արվել ներկայացնել ժամանակակից մարդու վարքագիծը բացասական հերոսի միջոցով, որն ըստ էության ունի միայն օրենքի հավասարության ուժի մտածողություն, որ յուրաքանչյուր իրավիճակում դրսևորում է իրեն՝ ելնելով միայն սեփական շահերից։ Նրա համար չկան չգրված օրենքներ և որոշակի պարտականություններ։ Վիպակում գրեթե ոչ մի կերպար չի ընդգծվում իր խորքային բացահայտմամբ, կան միայն որոշակի ակնարկներ կապված նրանց վարքագծի հետ։ Իսկ պիեսում հեղինակները փորձել են բացահայտել ակնարկները, խորքային ներկայացնել կերպարների վարքագիծը, մտածելակերպը, աշխարհընկալումը։   Սկիզբը՝ 19։00
Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը