Շտապեք գնել

  • The Snow Queen's Story. Batumi

    The Snow Queen's Story. Batumi
    25
    Դեկտեմբեր
    Հինգշաբթի
    19:00
    Toms.am
    Batumi Ice Palace, L. Asatiani 47 (Batumi)
    25 Դեկտեմբեր Հինգշաբթի 19:00
    Ձյունե թագուհու պատմությունը 2025-12-25 Տոմսերի արժեքը` 3000, 4000, 7000, 8500, 11500, 13000 դրամ APPA-ն ներկայացնում է Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» անմահ հեքիաթի հիման վրա բեմադրված բացառիկ սառցե շոու ներկայացումը՝ «Ձյունե թագուհու պատմությունը»։   Պատմությունը ներկայացնում է փոքրիկ աղջիկ Գերդային, որը որոնում է իր ընկեր Կային՝ գերեվարված Սառցե թագուհու կողմից։   «Ձյունե թագուհու պատմությունը» ոչ միայն բարձրակարգ գեղասահք է և հրաշալի երաժշտություն, այլև շքեղ բեմագրություն։ Հանդիսատեսին սպասում են ամենաժամանակակից տեխնոլոգիաները, բազմաթիվ հատուկ էֆեկտներ և անմոռանալի ամանորյա կախարդական մթնոլորտ։   Ներկայացման ստեղծագործական և տեխնիկական խմբում ներգրավված է ավելի քան 60 մասնագետ։ Հիասքանչ գեղեցկության զգեստները ստեղծվել են դիզայներների մեծ թիմի կողմից՝ դիզայներ և «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանի գլխավորությամբ։ Ընդհանուր առմամբ կարվել է ավելի քան 160 զգեստ։    Բարու և չարի պայքար, մոգական կերպարներ, հեքիաթային մթնոլորտ և անսպառ էմոցիաներ սպասում են ձեզ այս ներկայացման ընթացքում։   Մասնակցելու են Հայաստանի և Եվրոպայի պրոֆեսիոնալ գեղասահորդները՝ տպավորիչ համարներով, հատուկ պատրաստված զգեստներով և հուզիչ երաժշտությամբ՝ կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հեղինակությամբ։   Սառցե շոու-ներկայացումը նախատեսված է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։   Տևողությունը՝ 1.5 ժամ Սկիզբը՝ 19։00 Batumi Ice Palace, L. Ասատիանի 47 (Բաթում)   Ամանորյա իրական ԿԱԽԱՐԴԱՆՔԸ կսկսվի հենց այս բեմից։
Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը