Արդեն ավելի քան 80 տարի Հայաստանի մայրաքաղաքում գործում է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանակիր Կ.Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը: Այն հիմնադրվել է 1937թ.-ին` Հայաստանի ՍՍՀ կառավարության հատուկ որոշումով: Դա մեծ իրադարձություն էր հանրապետության մշակութային կյանքում: Նույն թվականի նոյեմբերին թատրոնը բացվեց Բ. Տուրի և Լ. Շեյնինի «Առերես» ներկայացումով, որը բեմադրել էր Վավիկ Վարդանյանը: Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը դարձավ Լևոն Քալանթարը:
https://www.facebook.com/Stanislavskitheater/