ՊԱՅՄԱՆՆԵՐ

Կայքից տոմս գնելու կամ պատվիրելու դեպքում հարկավոր է յուրաքանչյուր էջում կարդալ պայմանները։ Ներկայացման պայմանները կարող են կարգավորվել վաճառող կազմակերպության կողմից։ ՊՈԱԿ հանդիսացող կազմակերպություններից գնված տոմսերը ենթակա չեն վերադարձի։
• Ameria Բանկային համակարգով աշխատող կազմակերպություններից գնված տոմսերի վերադարձը կատարվում է 72 ժամվա ընթացքում և ներկայացումից առնվազն 2 օր առաջ։
• Telcell wallet համակարգով գնված տոմսերը ենթակա չեն վերադարձի։
• Համակարգը պատասխանատվություն չի կրում ներկայացման բովանդակության, որակի, ցենզուրայի, բառապաշարի կամ նմանատիպ թերությունների համար։
• Համակարգը պատասխանատվություն չի կրում ներկայացման կազմակերպչի, մասնակցի, բեմադրողի քաղաքական կամ կուսակցական հայացքնեիր պատճառով առաջացած վեճերի համար։
• Համակարգը պատասխանատվություն չի կրում ներկայացումից ուշանալու կամ այլ պատճառով չներկայանալու համար։
• Ներկայացման դիտման ընթացքում հարկավոր է անջատել բջջային հեռախոսների ձայնը։
• Խստիվ արգելվում է մտնել դահլիճ սննդով և խմիչքներով: Հաստատության աշխատակիցներն իրավունք ունեն դահլիճից դուրս հրավիրելու սույն կանոնները խախտած անձանց:
• Ներկայացման դիտման ընթացքում արգելվում են ֆոտո-տեսանկարահանումները։
• Հաստատության տարածքում ծխելն արգելվում է։
• Կայքից առցանց տոմսի գնելու ժամանակ համակարգը ավտոմատ կերպով տեղերը ամրագրում է 5-ից 7 րոպե, որից հետո վճարման բացակայության դեպում նորից վերականգնվում է։
• Կայքից գնած տոմսը ուղարկվում է Ձեր էլեկտրոնային փոստին կամ բջջային հեռախոսահամարին` էլեկտրոնային տարբերակով:
• Կայքից տոմս գնելու ժամանակ, լրացնելով Ձեր Էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, Դուք համաձայնում եք, որ էլեկտրոնային տոմսից բացի հետագայում Ձեզ կարող են ուղարկվել իրադարձուրյունների, ակցիաների և առաջարկների մասին գովազդային նյութեր:
• Կայքում տեղադրված ցանկացած նյութ, ծրագրային լուծումներ, հավելվածնտր այդ թվում լոգոն հանդիսանում են Haytoms կազմակերպության մտավոր սեփականությունը և արգելվում է նմանակել կամ կրկնորինակել։
• Անձնական տվյալների մասով Ընկերության քաղաքականությունը համապատասխանում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջներին եվ չի կարող տրամադրվել այլ անձանց, որոնք առնչություն չունեն համակարգի աշխատանքի հետ առանց օգտվողի համաձայնության։ Բացառություն են կազմում խնդրահարույց դեպքերը։