• Մ. Մկրտչյան արտիստական թատրոն

    Մ. Մկրտչյան արտիստական թատրոն
    Երևանի քաղաքապետարան Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոն 1986թ ՍՍՀՄ Ժող. Արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով ստեղծվեց Երևանի քաղաքապետաևանի <<Վ. Աճեմյան>>-ի անվան արտիստական թատրոնը: Թատրոնի բացումը կայացավ Մ. Մկրտչյանի բեմադրած Մ. Պանյոլի <<Հացթուխի կինը>> ներկայացմամբ, որի գլխավոր հերոսի՝ Էմանլե Քաստանիեյի դերը մարմնավորեց մեծանուն արտիստը և այն դարձավ նրա <Կարապի երգը>: 1992թ.-ին Մհեր Մկրտչյանը ձեռնարկել էր Լ. Շանթի <Կայսրը> պիեսի բեմադրությունը, սակայն 1993թ.-ին մեծանուն արտիստը՝ ժողովրդի սիրելին կնքեց իր մահկանացուն և բեմադրությունը անավարտ մնաց: Արտիստի մահից հետո թատրոնը վերանվանվեց նրա անունով (Երևանի քաղաքապետարան <<Մհեր Մկրտչյանի>> արտիստական թատրոն): 1994թ.-ին թատրոնում ռեժիսոր՝ Ա. Էլբակյանը բեմադրեց Թ. Ուիլյամսի <<Ապակե գազանանոց>> պիեսը: Հետագայում դադարեց թատրոնի գործունեությունը: 2000թ.-ին թատրոնը նորովի կազմավորելու, վերականգնելու համար՝ վորպես տնօրեն և գեղ. Ղեկավար հրավիրվեց ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը, ում ջանքերով թատրոնի խարխլված շենքը մտցվեց մշակութային օջախների վերանորոգման << Լինսի>> ծրագրի մեջ: Նոր դերասանական և տեխնիկական աշխատակազմով, 2004թ.-ի հունիսի 12-ին թատրոնն իր հյուրընկալ դռները բացեց հանդիսատեսի առաջ Գ.Գ Մարկեսի <<Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն>> պիեսի բեմադրությամբ: Այսօր, վերածնված թատրոնի երիտասարդ սեղծագործական կազմը, շարունակում է հայ թատրոնի երախտավոր ՝ Մհեր Մկրտչյանի արվեստի ավանդույթները:
    https://www.facebook.com/MherMkrtchyantheatre
    • 27
      Փետրվար
      Ուրբաթ
      19:00
      16+
      Տևողություն 75 րոպե րոպե
      27 Փետրվար Ուրբաթ 19:00
      Թոմաս Բրանդոն / «Չարլիի մորաքույրը» կատակերգություն Երիտասարդ համալսարանականներ Ջեկին և Չարլին անհամբեր էին հանդիպելու և սիրո խոստովանություն անելու իրենց սիրեցիալներ՝ Էննիին և Բետիին : Նրանք աղջիկներին հրավիրում են նախաճաշի ի պատիվ հարուստ միլիոնատիրուհի Չարլիի մորաքրոջ,որը ժամանելու էր Բրազիլիայի... Դիտել