• Ես ու՞մ եմ նման...

    Ես ու՞մ եմ նման...
    Վաղը
    11
    Նոյեմբեր
    Չորեքշաբթի
    19:30
    11 Նոյեմբեր Չորեքշաբթի 19:30
    12 Նոյեմբեր Հինգշաբթի 19:30
    19 Նոյեմբեր Հինգշաբթի 19:30
    4 Դեկտեմբեր Ուրբաթ 19:30
    18 Դեկտեմբեր Ուրբաթ 19:30
    Գիշերային քաղաքի լուռ փողոցներում, փոքրիկ մի սրճարանում ու կիսամութ ննջասենյակում հատվում են չորս մարդկանց՝ Գասի, Թոնիի, Աննայի և Ֆիլլիի ճակատագրերը։ Պատերազմի բովով անցած և սեփական կասկածներից տանջվող Գասը խնդրում է իր մարտական ու մտերիմ ընկերոջը՝ Թոնիին, հետևել իր ընկերուհուն՝ Աննային։ Գլխի վնասվածքի պատճառով Թոնին դժվարությամբ է վստահում սեփական հիշողություններին, սակայն Աննայի հետ հանդիպումից հետո նա ներքաշվում է մի խորհրդավոր պատմության մեջ, որտեղ անցյալն ու ներկան աստիճանաբար խճճվում են։ Աննան նույնպես գաղտնիք ունի․ նա փորձում է պարզել, թե ինչ է պատահել իր անհետացած քրոջը, և որոնումների հետքերը նրան բերում են հենց Գասի ու Թոնիի մոտ։ Իսկ սրճարանի առեղծվածային աշխատակից Ֆիլլին, կարծես, գիտի ավելին, քան պատրաստ է բացահայտել։ Երբ հին լուսանկարներն ու մոռացված հիշողությունները սկսում են ջրի երես հանել անցյալի մութ կողմերը, յուրաքանչյուրը ստիպված է լինում առերեսվել սեփական ճշմարտության հետ։ Բայց ո՞ւմ վստահել, երբ հիշողությունը խաբում է, սերը վերածվում է կասկածի, իսկ անցյալը հրաժարվում է լռել։
  • Artyom Shhau Daniel Tigran

    Artyom Shhau Daniel Tigran
    Այսօր
    11
    Նոյեմբեր
    Չորեքշաբթի
    20:30
    Ulikhanyan Club
    Ulikhanyan
    11 Նոյեմբեր Չորեքշաբթի 20:30
    Artyom Shhau Daniel Tigran
  • Հոբելյանական համերգ. «Տաղարան» համույթը 45 տարեկան է

    Հոբելյանական համերգ. «Տաղարան» համույթը 45 տարեկան է
    Վաղը
    12
    Նոյեմբեր
    Հինգշաբթի
    19:00
    Կամերային երաժշտության ազգային կենտրոն
    Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
    12 Նոյեմբեր Հինգշաբթի 19:00
    [hy]Հոբելյանական համերգ. «Տաղարան» համույթը 45 տարեկան է Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը  Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ներկայացնում է հոբելյանական համերգ՝ նվիրված համույթի կազմավորման 45-ամյակին։ Բեմում կլինեն համույթի մենակատարները, ինչպես նաև համույթի հետ տարբեր տարիներին համագործակցած, միջազգային համբավ ունեցող մենակատարներ: Համերգային ծրագիրը ներկայացնում է «Տաղարան» համույթի 45-ամյա գործունեության ընթացքում ձևավորված բազմաշերտ երկացանկի ամենասիրված ստեղծագործությունները։ Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան։ Մենակատարներ՝ Գայանե Ղամբարյան. սոպրանո Գալինա Ցոլակյան. սոպրանո Լուսինե Մարկոսյան. մեցցո-սոպրանո Հովսեփ Նշանյան. բարիտոն Հասմիկ Հարությունյան. բլուլ Արտակ Ասատրյան. դուդուկ Թերեզա Ոսկանյան. երգեհոն Հատուկ հյուրեր՝ Անուշ Հովհաննիսյան. սոպրանո, Միացյալ Թագավորություն Իրինա Զաքյան. սոպրանո Նիկոլայ Մադոյան. ջութակ Ծրագրում՝ Գերոնիմո Խիմենես. «Me llaman la primorosa», «Սևիլյան սափրիչը» սարսուելայից Լուիջի Արդիտի. «Il Baccio» Անտոնիո Վիվալդի. Ջութակի կոնցերտ RV 352, A dur Հենրի Փյորսել. Շեփորի մեղեդի և արիա Բարսեղ Կանաչյան. «Օրոր» Խաչատուր Ավետիսյան. «Անընդհատ շարժում» Համբարձում Բերբերյան. «Անոր» Գուսան Շահեն. «Յար քու բարակ բոյին մեռնեմ», «Բինգյոլ» Ժողովրդական երգերի և նվագների մշակումներ. «Հովվի կանչ» «Վայոց Ձորի հորովել»  «Ինջինար յար»  «Պարերգ Մուսալեռան»  «Վզնոցդ ես եմ նախշել» Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000 ՀՀ դրամ Պարտեր              1-5-րդ կարգ 5000 ՀՀ դրամ                  6-13-րդ կարգ 3000 ՀՀ դրամ Ամֆիթատրոն և օթյակ 2000 ՀՀ դրամ                          Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար: Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718։ Տոմսարկղ՝ (010) 586-046, (055) 220-120։ [/hy] [en] Jubilee Concert: Celebrating 45 Years of the “Tagharan” Ensemble  On November 12, at 19:00, at the Komitas Chamber Music Hall “Tagharan” Ancient Music Ensemble presents a jubilee concert celebrating the 45th anniversary of its founding. The concert will feature the ensemble’s soloists, alongside internationally acclaimed guest soloists who have collaborated with the ensemble over the years. The program brings together some of the most beloved works from the rich and diverse repertoire developed over the course of the Tagharan Ensemble’s 45-year history. Artistic Director and Conductor: Sedrak Yerkanyan, Honored Cultural Worker of RA Soloists: Gayane Ghambaryan: soprano Galina Tsolakyan: soprano Lusine Markosyan: mezzo-soprano Hovsep Nshanian: baritone Hasmik Harutyunyan: blul Artak Asatryan: duduk Tereza Voskanian: organ Special Guests: Anush Hovhannisyan: soprano, United Kingdom Irina Zakyan: soprano Nikolay Madoyan: violin Program Gerónimo Giménez: “Me llaman la primorosa”, from the zarzuela “El barbero de Sevilla” (The Barber of Seville) Luigi Arditi: Il Bacio (“The Kiss”) Antonio Vivaldi: Violin Concerto in A major, RV 352 Henry Purcell: Trumpet Tune and Air Barsegh Kanachyan: “Lullaby” Khachatur Avetisyan: “Continuous Motion” Hambardzum Berberyan: “Anor” Gusan Shahen: “Yar, I Would Die for Your” “Slender Figure”  “Bingyol” Arrangements of Armenian Folk Songs and Instrumental Pieces: “The Shepherd’s Call” “Horovel from Vayots Dzor” “Injinar Yar” “Dance Song of Musa Dagh” “I Embroidered Your Necklace” Ticket Prices: 2000, 3000, 5000 AMD The concert is intended for audiences aged 6 and above. For information call: (010) 52-67-18 Ticket office: (010) 58-60-46, (055) 22-01-20 [/en]  
  • Dave Geodakyan Quartet The Originals

    Dave Geodakyan Quartet The Originals
    Վաղը
    12
    Նոյեմբեր
    Հինգշաբթի
    20:30
    Ulikhanyan Club
    Ulikhanyan
    12 Նոյեմբեր Հինգշաբթի 20:30
    Hayk Grigoryan - Trumpet Karen Mamikonyan - Piano Dave Geodakyan - Bass Herbert Arustamyan - Drums
  • Ճոճանակ

    Ճոճանակ
    13
    Նոյեմբեր
    Ուրբաթ
    19:30
    Toms.am
    Հ. Թումանյանի անվան Տիկնիկային Թատրոն, մեծ դահլիճ
    18+
    13 Նոյեմբեր Ուրբաթ 19:30
    Ի՞նչ է լինում, երբ մեկ անսպասելի հանդիպումը խառնում է բոլոր խաղաքարտերը։ Երբ կասկածները վերածվում են համոզմունքների, երևակայությունը սահմաններ չի ճանաչում, իսկ ամեն մի նոր բացահայտում իրավիճակն ավելի է խճճում։ Ծիծաղ, հուզմունք, անսպասելի շրջադարձեր ու զգացմունքներ, որոնք կստիպեն և՛ ծիծաղել, և՛ մտածել։ «ՃՈՃԱՆԱԿ» — տրագիկոմեդիա, որտեղ ոչինչ այնպես չէ, ինչպես թվում է։ Պատրա՞ստ եք ճոճվելու ծիծաղի ու հույզերի միջև։ Երևան, Երևանի Ազգային տիկնիկային թատրոն նոյեմբերի 13, Ուրբաթ, 19:30 - Տոմսերի արժեքը՝ 3000 - 8000 ֏
  • Ա՜խ Աննա Աննա, կամ կրքոտ կիրակի

    Ա՜խ Աննա Աննա, կամ կրքոտ կիրակի
    13 Նոյեմբեր Ուրբաթ 19:30
    20 Դեկտեմբեր Կիրակի 19:30
    ՄԱՐԿ ԿԱՄՈԼԵՏՏԻ «Ա՜խ Աննա Աննա, կամ կրքոտ կիրակի» Նկարչական ձևավորումը` Վահագն Թևանյանի Զգեստների նկարիչ՝ Մերի Սարգսյան Երաժշտական ձևավորումը՝ Աշոտ Փափազյանի Լուսային ձևավորումը՝ Վահագն Միքայելյանի Ռեժիսորի օգնական՝ Վահան Մալխասյան
  • Sona Shiroyan feat. Karen Mamikonyan Trio

    Sona Shiroyan feat. Karen Mamikonyan Trio
    13
    Նոյեմբեր
    Ուրբաթ
    20:30
    Ulikhanyan Club
    Ulikhanyan
    13 Նոյեմբեր Ուրբաթ 20:30
    Sona Shiroyan - vocal Karen Mamikonyan - piano Arman Aghajanyan - double bass Karen Kocharyan - drums
  • Վատ տղաները

    Վատ տղաները
    14 Նոյեմբեր Շաբաթ 19:00
    ՌԵՅ ԿՈւՆԻ ՎԱՏ ՏՂԱՆԵՐԸ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ 2 ԳՈՐԾՈՂՈւԹՅԱՄԲ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ` ԼՅՈՒԴՎԻԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԲԵՄԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ` ԱՆՏՈՆ ՔԵՇԻՇՅԱՆԻ ԶԳԵՍՏՆԵՐԸ` ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԵՐԵՐՈւՄ ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ ՏԻԳՐԱՆ ԳԱԲՈՅԱՆ, ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ ԴԻԱՆԱ ՄԱՑՈՅԱՆ, ՀՀ ԺՈՎՈՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ԱՆԱՀԻՏ ՔՈՉԱՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ, ԺՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ ՌԱՖԻԿ ԽԱՌԱՏՅԱՆ, ՋԵՄՄԱ ԱԴԱՄՅԱՆ, ԱԴԵԼԻՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԷԼԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ Մի ընտանիք, մեկ անսպասելի իրավիճակ և մեկը մյուսին հաջորդող խճճված իրադարձություններ։ Երբ փորձում են թաքցնել իրականությունը, հերոսներն ակամայից հայտնվում են ավելի ու ավելի անհեթեթ իրավիճակներում, որտեղ յուրաքանչյուր նոր բացահայտում միայն խորացնում է թյուրիմացությունների շղթան։ Կատակերգություն` սիրո տարբեր դրսևորումների մասին։ Այստեղ ամեն ինչ կարող է պատահել… բայց ոչ այնպես` ինչպես դուք եք սպասում։
  • Չուչել /Խրտվիլակը/

    Չուչել /Խրտվիլակը/
    14 Նոյեմբեր Շաբաթ 19:30
    Վլադիմիր Ժելեզնիկով Ներկայացում, այսօր ավելի քան սուր՝ դպրոցական բուլլինգի թեմայով: Դեռահասների աշխարհ, որտեղ դաժանությունը ծնվում, գործում և կործանում է մեծահասակների համար աննկատ: Անհատն ընդդեմ մեծամասնության, դավաճանությունն ընդդեմ լռության, վախն ընդդեմ սիրո: Տևողությունը՝ 2 ժամ 15 րոպե
  • Ulikhanyan Club's 18th Anniversary Celebration

    Ulikhanyan Club's 18th Anniversary Celebration
    14
    Նոյեմբեր
    Շաբաթ
    20:30
    Ulikhanyan Club
    Ulikhanyan
    14 Նոյեմբեր Շաբաթ 20:30
    Ulikhanyan Club's 18th Anniversary Celebration Residents' Jam Session Special Guest André Walker
  • Bring back the music

    Bring back the music
    15
    Նոյեմբեր
    Կիրակի
    15:00
    Toms.am
    ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ ՈՒՍՀ, 55/25 Ծարավ Աղբյուրի
    15 Նոյեմբեր Կիրակի 15:00
    15 Նոյեմբեր Կիրակի 19:00
    Վերադարձրու ինձ երաժշտությունը 2026-11-15 Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա մասշտաբային սառցե շոու՝ «Վերադարձրու ինձ երաժշտությունը» խորագրով, որը միտված է հայկական մշակութային ժառանգության զարգացմանն ու հանրայնացմանը։ Սա տպավորիչ թատերական ներկայացում է սառույցի վրա, որտեղ միավորվում են արվեստի տարբեր ուղղություններ։   Շոուն համախմբում է Հայաստանի լավագույն գեղասահորդներին․ սառույցի վրա ելույթ կունենան նաև մեր հերոսներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը։ Բեմադրությունը շարունակությունն է հայկական բեմական արվեստի ավանդույթների՝ միավորելով գեղասահքը, դասական և ժամանակակից բալետը, ինչպես նաև օպերային արվեստը մեկ միասնական ստեղծագործական հարթակում։   Ոգեշնչված հայ մեծանուն կոմպոզիտորների ժառանգությամբ՝ շոուն դառնում է կենդանի նվիրում այն հավերժ երաժշտությանը, որը միավորում է սերունդներին։   Շոուի ընթացքում կհնչեն լեգենդար հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Կոմիտաս, Խաչատրյան, Սպենդիարյան, Չուխաջյան, Սարյան, Տարիվերդիև, Շառլ Ազնավուր, Բաբաջանյան և այլք՝ հանդիսատեսին տեղափոխելով իսկական թատերական ներկայացման մթնոլորտ սառույցի վրա և հարգանքի տուրք մատուցելով աշխարհում ճանաչված երաժշտության հեղինակներին։   Հայկական երաժշտական դպրոցը աշխարհին պարգևել է արևելյան հոգևորության, հարուստ ֆոլկլորի և եվրոպական դասականի յուրահատուկ համադրություն։ Խորը հոգևոր ավանդույթներն ու հարուստ ջազային ժառանգությունը շարունակում են հարստացնել համաշխարհային մշակույթը՝ այս շոուում արտահայտվելով գեղասահքի, բալետի, օպերայի, էսթետիկ մարմնամարզության, կենդանի կատարման և ժամանակակից մուլտիմեդիա ինստալացիաների համադրությամբ։   Տպավորիչ խմբային ելույթները, հուզիչ մենակատար և զույգային համարները, ինչպես նաև տասնյակ բազմաժանր ներկայացումները բացահայտում են հայ ժողովրդի ներաշխարհը, զգացմունքներն ու ապրումները՝ դարձնելով այս փորձառությունը իսկապես անմոռանալի։   Արտիստների կազմը ձևավորված է երիտասարդ, խարիզմատիկ և պրոֆեսիոնալ գեղասահորդներից, որոնք յուրաքանչյուր ելույթով ապացուցում են իրենց տաղանդն ու հոգու ուժը։ Այս մոտեցումը թույլ է տալիս հանդիսատեսին կենտրոնանալ շոուի բովանդակության՝ գաղափարի, էմոցիայի և արվեստի վրա, այլ ոչ թե «աստղերի»։   Նման մոտեցում հաջողությամբ կիրառվում է նաև աշխարհահռչակ Cirque du Soleil-ի նախագծերում, այդ թվում՝ «Crystal» սառցե շոուում։   Անալոգ չունեցող սառցե շոու — մշակութային իրադարձություն, որը պարզապես չի կարելի բաց թողնել։   Շոու ամբողջ ընտանիքի համար Տարիքային սահմանափակում չկա (մինչև 2 տարեկան երեխաների մուտքը՝ անվճար) Տևողությւոնը՝ 90 րոպե   Նոյեմբերի 15, 2026 | 15:00, 19:00 «Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրի փակ սահադաշտ, Երևան   Կազմակերպիչ՝ «ԱՐՏ Փրոդաքշն» ՍՊԸ
  • Women's Club. 16+

    Women's Club. 16+
    16
    Նոյեմբեր
    Երկուշաբթի
    20:00
    Toms.am
    W-Club. Սևանի, 21/3. «Շանթ» հ/ը
    16+
    16 Նոյեմբեր Երկուշաբթի 20:00
    Womens Club-ի նկարահանումներ։ 16+    Սկիզբը՝ 20:00։ 
  • JAM SESSION | HOUSE BAND | EVERY MONDAY

    JAM SESSION | HOUSE BAND | EVERY MONDAY
    16
    Նոյեմբեր
    Երկուշաբթի
    20:30
    Ulikhanyan Club
    Ulikhanyan
    16 Նոյեմբեր Երկուշաբթի 20:30
    All the cast that want to participate must be in the club at 20:30
  • Unleveling

    Unleveling
    17
    Նոյեմբեր
    Երեքշաբթի
    20:30
    Ulikhanyan Club
    Ulikhanyan
    17 Նոյեմբեր Երեքշաբթի 20:30
    Michael Suchyan - Trumpet David Hovsepyan - Woodwinds / Sound effects Elen Poghosyan - Keyboards Maria Aristakesyan - Cello Mher Martirosyan - Synth bass / Keyboards Samvel Avetisyan - Drums Special Guest Zhanna Davtyan - Vocal
  • Երեք խոզուկները

    Երեք խոզուկները
    18
    Նոյեմբեր
    Չորեքշաբթի
    14:00
    18 Նոյեմբեր Չորեքշաբթի 14:00
    Ամենաուրախ, ամենազվարճալի, «Երեք խոզուկները» երաժշտական հեքիաթը ` Գյումրու դրամատիկական թատրոնում: Մանուկներին սպասվում է անակնկալ ՇԻՐԱԿ ֆուտբոլային ակումբի կողմից: Թատրոնի գլխավոր ռեժիսոր` Լյուդվիգ Հարությունյան
  • Midnight Avenue & UltraViolet

    Midnight Avenue & UltraViolet
    18
    Նոյեմբեր
    Չորեքշաբթի
    20:30
    Ulikhanyan Club
    Ulikhanyan
    18 Նոյեմբեր Չորեքշաբթի 20:30
    "Midnight Avenue" Sona Gyulkhasyan - Vocal Davit Petrossian - Tenor Saxophone Areg Ordyan - Guitar Rafael Petrossian - Keyboard Edgar Avetisyan - Bass Herbert Arustamyan - Drums "UltraViolet" Tatev Karapetyan - Vocal Tamara Gharibyan - Vocal Dave Karapetyan - Vocal
  • The JazzJans Festival. Day 1. International Quartet

    The JazzJans Festival. Day 1. International Quartet
    19
    Նոյեմբեր
    Հինգշաբթի
    20:30
    Ulikhanyan Club
    Ulikhanyan
    19 Նոյեմբեր Հինգշաբթի 20:30
    Hayk Grigoryan - trumpet Karen Mamikonyan - piano Ivan Lipatov - bass Irakli Choladze - drums
  • The JazzJans Festival. Day 2. Irakli Choladze's Quintet NU

    The JazzJans Festival. Day 2. Irakli Choladze's Quintet NU
    20
    Նոյեմբեր
    Ուրբաթ
    20:30
    Ulikhanyan Club
    Ulikhanyan
    20 Նոյեմբեր Ուրբաթ 20:30
    Irakli Choladze - Drums Hayk Grigoryan - Trumpet Lasha Sakvarelidze - Saxophone Saba Okujava - Keys Luka Kitiashvili - Bass
  • Ապակե գազանանոց

    Ապակե գազանանոց
    21
    Նոյեմբեր
    Շաբաթ
    18:00
    21 Նոյեմբեր Շաբաթ 18:00
    Թեննեսի Ուիլյամս «Ապակե գազանանոց» Դրամա 1 գործողությամբ Բեմադրությունը, զգեստների և երաժշտական ձևավորումը` ՏԱԹԵՎԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ Բեմանկարչությունը` ՄԻԿԱ ՎԱԹԻՆՅԱՆԻ Դերերում` ՀՀ ժողովրդական արտիստ` ԱՆԱՀԻՏ ՔՈՉԱՐՅԱՆ, ՍՈՖՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ՍՈւՎԱՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱՐԻԲՅԱՆ, ԱՐՍԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ԳԱՐԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ Ներկայացման հիմքում ընկած է մարդու միայնության, ընտանեկան պատասխանատվության, չիրականացված երազանքների և իրականությունից փախուստի մասին հուզիչ ու խոր հոգեբանական պատմություն։  «Ապակե գազանանոցը» մի ընտանիքի ներաշխարհի նուրբ ու ցավոտ բացահայտում է, որտեղ փխրուն երազանքներն ու իրականության հետ առերեսվելու դժվարությունները միահյուսվում են՝ ստեղծելով մարդկային հարաբերությունների խորապես ճանաչելի պատկեր։
  • Միջազգային երգեհոնային փառատոն․ Հիրոկո Ինոուե- Թարիվերդիև 95

    Միջազգային երգեհոնային փառատոն․ Հիրոկո Ինոուե- Թարիվերդիև 95
    21
    Նոյեմբեր
    Շաբաթ
    19:00
    Կամերային երաժշտության ազգային կենտրոն
    Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
    21 Նոյեմբեր Շաբաթ 19:00
    [hy]Նոյեմբերի 21-ին՝ ժամը 19:00-ին, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի շրջանակում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը,  տեղի կունենա համերգ` նվիրված Միքայել Թարիվերդիևի 95-ամյակին: Մենահամերգով հանդես կգա երգեհոնահարների նոր սերնդի ականավոր ներկայացուցիչ Հիրոկո Ինոուէն (Ճապոնիա/Ռուսաստան):  Կիոտոյի (Ճապոնիա), Մոսկվայի (Ռուսաստան) և Գրոնինգենի (Հոլանդիա) կոնսերվատորիաներում ուսանած, բազմաթիվ միջազգային մրցույթների դափներկիր Հիրոկո Ինոուէն ելույթներ է ունենում ամբողջ աշխարհում՝ հանդես գալով մենահամերգներով և համագործակցելով տարբեր նվագախմբերի հետ:  Հիրոկո Ինոուէն լուրջ, խորը և նուրբ երաժիշտ է, ում նրա երկացանկը աչքի է ընկնում կատարողականության արտասովոր լայնությամբ և ժանրերի բազմազանությամբ։ Միքայել Թարիվերդիևի ստեղծագործություներին զուգահեռ Հիրոկոն համերգին կներկայանա նաև ճապոնացի հեղինակների ստեղծագործությունների կատարմամբ: Համերգն իրականացվում է «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրում՝ Միտիո Միյագի. «Ծովը գարնանը» Միքայել Թարիվերդիև. «Մայր տաճար», հեղինակային երգեհոնային իմպրովիզացիա՝ «Հնաոճ կատակերգություն» ֆիլմից Միքայել Թարիվերդիև. «Կասանդրա», Երգեհոնի կոնցերտ # 1, op. 91 Յուի Կակինումա. «Լոտոս» Միքայել Թարիվերդիև. «Բասսո օստինատո», Երգեհոնի #2 «Պոլիֆոնիկ տետր» կոնցերտից, op. 93 Տակաշի Յոշիմացու. «Պլեադների պարեր»  Միքայել Թարիվերդիև. «Փոքրիկ իշխանը»՝ «Ուղևորը «Հասարակածից» ֆիլմի երաժշտությունից Միքայել Թարիվերդիև. «Ձյուն Լենինգրադի վրա»՝ «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմից Տոմսերի արժեքը՝ 3000 - 8000 դրամ Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։  Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18 Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20 [/hy] [en] International Organ Festival: Hiroko Inoue – Tariverdiev 95 On November 21 at 7:00 PM, as part of the Vahagn Stamboltsyan Fourth International Organ Festival, a concert dedicated to the 95th anniversary of Mikael Tariverdiev will take place at the Komitas Chamber Music Hall. The event will feature a solo recital by Hiroko Inoue (Japan/Russia), a prominent representative of the new generation of organists. Having studied at conservatories in Kyoto (Japan), Moscow (Russia), and Groningen (the Netherlands), and as a laureate of numerous international competitions, Hiroko Inoue performs worldwide, both in solo recitals and in collaboration with various orchestras. Hiroko Inoue is a serious, profound, and sensitive musician, whose repertoire is distinguished by an extraordinary breadth of performance and a great diversity of genres. Alongside works by Mikael Tariverdiev, Hiroko will also perform pieces by Japanese composers during the concert. The concert is presented with the support of the "Our Future" Educational and Cultural Charitable Foundation. In the program: Michio Miyagi: "The Sea in Spring"  Mikael Tariverdiev: "The Cathedral", Original organ improvisation from the movie "Old-Fashioned Comedy"  Mikael Tariverdiev: "Cassandra", Organ Concerto No. 1, Op. 91 Yui Kakinuma: "Lotus"   Mikael Tariverdiev: «Basso ostinato» from Organ Concerto No. 2, "Polyphonic Notebook," Op. 93 Takashi Yoshimatsu: "Pleiades Dances" Mikael Tariverdiev: "The Little Prince," from the score for the movie "Passenger from the Equator" Mikael Tariverdiev: "Snow Over Leningrad", from the movie "The Irony of Fate, or Enjoy Your Bath! " Ticket Prices: 3000 - 8000 AMD The concert is intended for audiences aged 6 and above. For information call: (010) 52-67-18  Ticket office: (010) 58-60-46 [/en]  
  • Ընտրությունը ՍԵՐ

    Ընտրությունը ՍԵՐ
    21 Նոյեմբեր Շաբաթ 19:30
    Գյումրու դրամատիկականի փոքր թատրոն Լեոնարդ Գերշ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ` ՍԵՐ Սիրո պատմություն 1 գործողությամբ Բեմադրությունը, բեմական և երաժշտական ձևավորումը` ՆԱԴԵԺԴԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Զգեստները` ԼՈւՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ Դերերում` ԱՐՍԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ԼԻԼԻԹ ԽԱՌԱՏՅԱՆ, ՆԱՌԱ ՍԱՆԹՈՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈւԹՅՈւՆՅՈւՆ > Adel Harutyuny: Կույր երիտասարդ երաժիշտ՝ Դոնի կյանքում հայտնվում է Ջիլը՝ ազատ, անկանխատեսելի ու կյանքին սիրահարված մի աղջիկ, ով ապրում է այսօրվա համար և չի վախենում սխալներից։ Նրանց հանդիպումը վերածվում է գեղեցիկ հարաբերության, որը միաժամանակ անսպասելի է և արկածային Դոնի համար, երկու տարբեր աշխարհներ փորձում են հասկանալ միմյանց։ Ծնվում է մի զգացում, որը նման է թռիչքի։ Բայց երբ հայտնվում է Դոնի մայրը, իրականությունը բախվում է այդ թռիչքի թեթևությանը և սկսվում է բարդ դիմակայություն՝ սիրո, ազատության և ինքնության միջև։ Սա նուրբ ու հուզիչ պատմություն է ճիշտ ընտրության և սիրելու մասին։
  • 21 Նոյեմբեր Շաբաթ 19:30
    13 Դեկտեմբեր Կիրակի 19:30
    Երեք՝ մեկը մյուսի հետ կապ չունեցող պատմություններ, որ տեղի են ունենում Կալիֆորնիայի հյուրանոցներից մեկի՝ 707 համարում: Այստեղ տարբեր ժամանակահատվածներում հանգրվանում են իրարից տարբեր, բայց միևնույն ժամանակ իրար շատ նման զույգեր: Կին և տղամարդ հարաբերությունների մի ամբողջ ներկապնակ՝ Լուիզա Ղամբարյանի և Հրաչյա Հարությունյանի կատարմամբ:
  • The JazzJans Festival. Day 3. Reso Kiknadze Quintet

    The JazzJans Festival. Day 3. Reso Kiknadze Quintet
    21
    Նոյեմբեր
    Շաբաթ
    20:30
    Ulikhanyan Club
    Ulikhanyan
    21 Նոյեմբեր Շաբաթ 20:30
    Reso Kiknadze - Saxophone Nika Gabadze - Guitar Irakli Choladze - Drums Giorgi Samsonadze - Double bass Lasha Sakvarelidze - Saxophone
  • ԱՄԵՆԱՍԻՐՈւՆ ՋՐԱՀԵՂՁԸ

    ԱՄԵՆԱՍԻՐՈւՆ ՋՐԱՀԵՂՁԸ
    22 Նոյեմբեր Կիրակի 18:00
    Գ.Գ. ՄԱՐԿԵՍ ԱՄԵՆԱՍԻՐՈւՆ ՋՐԱՀԵՂՁԸ Թատերախաղ 1 գործողությամբ Բեմականացումը և բեմադրությունը` ԱՐԻԱՆԱ ԱՐԱՐԱՏՅԱՆԻ Բեմանկարչությունը` ՆԵԼԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ Զգեստները` ԼՈւՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ Դերերում ՝ Հասմիկ Սուվարյան Վարագ Գևորգյան Գայանե Մանուկյան Սարգիս Ղարիբյան Արփինե Մխիթարյան Ջեմմա Ադամյան Սարգիս Հարությունյան Ազատ Ղևոնդյան Գաբրիել Գարսիա Մարկեսի «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» պատմվածքի հիման վրա բեմադրված ներկայացման հիմքում ընկած է՝  մեծ երազանքներ ունենալու, կյանքն ավելի ու ավելի գեղեցիկ դարձնելու,  միապաղաղ առօրյային վերջ դնելու, ինչպես նաև  միասնական ու հոգատար դառնալու գաղափարախոսությունը։ «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» դառնում է մարդկանց երազանքների իրականացման և փոփոխության խորհրդանիշ։
  • The JazzJans Festival. Day 4. Kakha Jagashvili Quintet

    The JazzJans Festival. Day 4. Kakha Jagashvili Quintet
    22
    Նոյեմբեր
    Կիրակի
    20:30
    Ulikhanyan Club
    Ulikhanyan
    22 Նոյեմբեր Կիրակի 20:30
    Kakha Jagashvili - Saxophone Kakha Chikvinidze - Guitar Daniel Adikashvili - Drums Irakli Dolidze - Bass Gia Rakviashvili - Piano
  • Ռախմանինով․ Դաշնամուրի 5 կոնցերտ | Եվա Գևորգյան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

    Ռախմանինով․ Դաշնամուրի 5 կոնցերտ | Եվա Գևորգյան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
    26
    Նոյեմբեր
    Հինգշաբթի
    19:30
    26 Նոյեմբեր Հինգշաբթի 19:30
    Ռախմանինով․ Դաշնամուրի 5 կոնցերտ | Եվա Գևորգյան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբՌախմանինով․ Դաշնամուրի 5 կոնցերտ | Եվա Գևորգյան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ   Նոյեմբերի 26-ին Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի Ռախմանինովի դաշնամուրային երաժշտությանը նվիրված ծրագրով։   Փառատոնի բացման երեկոյին կհնչեն Դաշնամուրի առաջին և երրորդ կոնցերտները՝ միջազգային մեծ բեմերում հանդես եկող դաշնակահարուհի Եվա Գևորգյանի կատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։   Համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ և դարձե՛ք ռախմանինովյան այս բացառիկ շարքի ունկնդիրներից մեկը։   Ծրագրում՝ - Սերգեյ Ռախմանինով․ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 ֆա դիեզ մինոր, երկ 1 (27 րոպե), Ընդմիջում - Սերգեյ Ռախմանինով․ Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 ռե մինոր, երկ 30 (40 րոպե)։   Մենակատար՝ Եվա Գևորգյան (դաշնամուր)։  Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։   Նոյեմբերի 26 | 19։30  «Արամ Խաչատրյան» համերգասրահ Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։   Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։   Rachmaninoff: 5 Piano Concertos | Eva Gevorgyan, Armenian State Symphony Orchestra On November 26, the 14th Khachaturian International Festival will open with a program dedicated to Rachmaninoff’s piano music.   The festival’s opening evening will feature Piano Concertos Nos. 1 and 3, performed by internationally acclaimed pianist Eva Gevorgyan under the baton of conductor Sergey Smbatyan.   Join us at the Aram Khachaturian Concert Hall and experience this exceptional Rachmaninoff series!   Concert Program: - Sergei Rachmaninoff: Piano Concerto No. 1 in F-sharp minor, Op. 1 (27 min); Intermission - Sergei Rachmaninoff: Piano Concerto No. 3 in D minor, Op. 30 (40 min).   Soloist: Eva Gevorgyan (piano)  Conductor: Sergey Smbatyan   November 26 | 7:30 PM  Aram Khachaturian Concert Hall  Admission for children aged 6 and above.   The festival is organized by the Aram Khachaturian Cultural Foundation with the support of the Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia.  
  • Ֆիգարոյի ամուսնությունը

    Ֆիգարոյի ամուսնությունը
    26 Նոյեմբեր Հինգշաբթի 19:30
    "Ֆիգարոյի ամուսնությունը" կատակերգությունը պատմում է ցանկասեր և արկածախնդիր Կոմսի մասին, որը, բազում սիրավեպեր ունենալուց հետո իր ուշադրությունը ամբողջությամբ սևեռում է իր կնոջ առաջին սպասուհի Սյուզաննայի վրա: Իմանալով այդ մասին Սյուզաննայի սիրեցյալ Ֆիգարոն, որը պատրաստվում է նրա ամուսինը դառնալ, ամեն կերպ փորձում է խանգարել կոմսի ծրագրերին և նրանից իր ամուսնության համաձայնությունը ստանալ: Արդյունքում բազում կոմիկական դրություներ են ստեղծվում, որի պատճառով Կոմսը անընդհատ ծիծաղելի իրադրություններում է հայտնվում: Ներկայացումը տևում է 2 ժամ 10 րոպե:
  • Փարիզյան դատավճիռ

    Փարիզյան դատավճիռ
    27 Նոյեմբեր Ուրբաթ 19:30
    17 Դեկտեմբեր Հինգշաբթի 19:30
    Պերճ Զեյթունցյան 1981 թվականին ԱՍԱԼԱ_ի՝ հայ գաղտնի բանակի 4 մահապարտներ, Փարիզում գրավում են թուրքական հյուպատոսարանը: Բանակցություններից հետո նրանք հանձնվում են Ֆրանսիայի իշխանություններին, պայմանով, որ իրենց դատը լինի հրապարակային: Ներկայացումը բեմադրվել է 2015 թվականին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Տևողությունը՝ 2 ժամ 15 րոպե Նկարչական ձևավորումը` ՀՀ Վաստակավոր նկարիչ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Կարեն Գրիգորյանի Զգեստների նկարիչ՝ Մերի Սարգսյան Երաժշտական ձևավորումը՝ Աշոտ Փափազյանի Լուսային ձևավորումը՝ Վահագն Միքայելյանի
  • Փոքրիկ իշխանը

    Փոքրիկ իշխանը
    28 Նոյեմբեր Շաբաթ 13:00
    28 Նոյեմբեր Շաբաթ 19:30
    Ներկայացում փոքրերի և մեծերի համար: Բեմադրական կազմ Ստեղծագործության բեմականացման հեղինակ՝ Գրիգոր Խաչատրյան Բեմադրող ռեժիսոր՝ Գրիգոր Խաչատրյան Նկարչական ձևավորումը՝ Իզաբելա Թչիխոնսկա Զգեստների ձևավորումը՝ Իզաբելա Թչիխոնսկա, Արայիկ Գաբաջյան Անիմացիոն ձևավորումը՝ Գոռ Սահակյանց Երաժշտության հեղինակ՝ Տիգրան Փարավյան Ներկայացման գլխավոր պրոդյուսեր՝ Էդվարդ Մխիթարյան Պրոդյուսերի օգնական՝ Շուշան Մաճկալյան Սո- պրոդյուսեր՝ Նարեկ Քթոյան Տեխնիկական պրոդյուսեր՝ Ռուբեն Դավթյան Ներկայացման մարքեթինգի ղեկավար՝ Անյա Վարդանյան Արտաքին կապերի պատասխանատու` Էմմա Հակոբյան, Ռոզա Գրիգորյան Պրոեկտորների մասնագետ` Հրաչյա Ստեփանյան Ձայնային ռեժիսոր՝ Աշոտ Փափազյան,Վարդգես Սարգսյան Լուսային էֆեկտների մասնագետ՝ Տիգրան Բարսեղյան Բեմադրիչի օգնական՝ Էլիզա Բաբայան Գործող անձիք և դերակատարներ Օդաչու – Վլադիմիր Մսրյան Փոքրիկ Իշխան – Դիանա Մալենկո Վարդ – Լուսիա Հովհաննիսյան Թագավոր – ՀՀ Վաստակավոր արտիստ Արմեն Բարսեղյան Գործարար – Կարեն Միրիջանյան Փառասեր – Արմեն Մեսրոբյան Հարբեցող – Հայկուհի Խուդավերդյան Լապտերավառ – Նիկոլայ Ավետիսյան Օձ – Էմմա Մանուկյան Աղվես – Լիդիյա Գրիգորյան
  • ԻՆԿԱԾ ԲԵՐԴԻ ԻՇԽԱՆՈՒՀԻՆ

    ԻՆԿԱԾ ԲԵՐԴԻ ԻՇԽԱՆՈՒՀԻՆ
    Պրեմիերա
    28
    Նոյեմբեր
    Շաբաթ
    18:00
    Տևողություն 140 րոպե
    28 Նոյեմբեր Շաբաթ 18:00
      Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը` ԼՅՈւԴՎԻԳ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԻ Ռեժիսորի ասիստենտ` ԱՐՏՈւՇ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Նկարչական ձևավորումը` ԱՆՏՈՆ ՔԵՇԻՇՅԱՆԻ Զգեստները` ԼՈւՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ Նկարիչ-բուտաֆորիստ-ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ Երաժշտությունը` ՀՈՂ Գլխավոր դերերում` Իշխանուհի Աննա - ՋԵՄՄԱ ԱԴԱՄՅԱՆ Քեսունի իշխան - ՀՀ վաստավոր արտիստ ՏԻԳՐԱՆ ԳԱԲՈՅԱՆ,ԱՐԿԱԴԻ ՂԱՐԱԳՈւԼՅԱՆ Սաբեթ - ՀՀ ժողովրդական արտիստ ԱՆԱՀԻՏ ՔՈՉԱՐՅԱՆ,ՆԱՌԱ ՍԱՆԹՈՅԱՆ Շահին - ԱՐՍԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ Ատոմ - ԱՐՍԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ԺՈՌԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ Սեպուհ - ՍԱՐԳԻՍ ՂԱՐԻԲՅԱՆ,ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ Իշխանուհի Սոֆիա - ՀՀ վաստակավոր արտիստ ԴԻԱՆԱ ՄԱՑՈՅԱՆ,ԱՐՓԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ Իրինա-ԱԴԵԼԻՆԱ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈւԿՅԱՆ Ուսեփ-ՎԱՐԱԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ Պաշտոնյա - ՀՀ վաստակավոր արտիստ ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ Բարապան - ՀՀ վաստակավոր արտիստ ՌԱՖԻԿ ԽԱՌԱՏՅԱՆ Մասնակցությամբ ԵԹԿՊ-ի Գյումրու մասնաճյուղի ուսանողների
  • ԶԱՐԹՈՆՔ 35․ հոբելյանական երեկո

    ԶԱՐԹՈՆՔ  35․ հոբելյանական երեկո
    3
    Դեկտեմբեր
    Հինգշաբթի
    19:00
    Toms.am
    Aram Khachatryan hall
    3 Դեկտեմբեր Հինգշաբթի 19:00
    ԶԱՐԹՈՆՔ  35․ հոբելյանական երեկո
  • DAYME AROCENA-Dzoraghbyur, Tsitoghdzyan ART studio

    DAYME AROCENA-Dzoraghbyur, Tsitoghdzyan ART studio
    4
    Դեկտեմբեր
    Ուրբաթ
    19:00
    Toms.am
    Մուտքի տոմս
    4 Դեկտեմբեր Ուրբաթ 19:00
    ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ԴԱՅՄԵ ԱՐՈՍԵՆԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4 | ՏԻԳՐԱՆ ՁԻԹՈՂՑՅԱՆ ԱՐՏ ՍՏՈՒԴԻՈ «Կուբայի լավագույն վոկալ տաղանդը» — The Guardian «Անկրկնելի ջազային ֆենոմեն» — BBC Music «Կուբայական սոուլի պայթյունավուն ուժը» — The New York Times TM Production-ը ներկայացնում է համաշխարհային ջազի և աֆրո-կուբայական երաժշտության ամենավառ աստղերից մեկին՝ Latin Grammy®-ի հավակնորդ Դայմե Արոսենային (Daymé Arocena)։ Ձեզ սպասվում է բացառիկ, մտերմիկ համերգային երեկո՝ շրջապատված ժամանակակից արվեստով, բարձրաճաշակ երաժշտությամբ և կուբայական վարակիչ էներգիայով։ Միջոցառման էքսկլյուզիվ ձևաչափով պայմանավորված՝ վաճառքի համար նախատեսված տոմսերը խիստ սահմանափակ են: Բենդի կազմում՝ • Alexander Amoros – պերկուսիա • Sandra Ivette – բաս • Tonatiut Isidron – շեփոր Հատուկ հյուր` • Samvel Gasparyan – ստեղնաշարայիններ   Մուտքը՝ 18:00 | Համերգ` 19:00 ՏԻԳՐԱՆ ՁԻԹՈՂՑՅԱՆ ԱՐՏ ՍՏՈՒԴԻՈ (Ձորաղբյուր, Տիգրան Պետրոսյան փողոց) Շտապեք ձեռք բերել մուտքի տոմսերը:  
  • Երվանդ Երկանյան 75-Ներհուն երգեր

    Երվանդ Երկանյան 75-Ներհուն երգեր
    8
    Դեկտեմբեր
    Երեքշաբթի
    19:00
    Toms.am
    Komitas Museum-Institute, 28, Arshakunyats
    8 Դեկտեմբեր Երեքշաբթի 19:00
    Դեկտեմբերի 8-ին ժամը 19։00 Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում կկայանա ԱՐԱՐ երգչախմբի համերգը` նվիրված կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի 75 ամյակին։ Որքա՜ն հեռուն կարող է մեզ հասցնել մեղեդին. ինչպիսի՜ հափշտակության, առնչման և հրճվանքի..․                                                                                                                            Սրանք այն անիմանալի ճանապարհներն են, որոնք բացվում են կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի երաժշտության ունկնդրմամբ։   Համերգին կհնչեն կոմպոզիտորի` ԱՐԱՐ երգչախմբի համար գրված խմբերգերը, որոշ ստեղծագործություններ կկատարվեն առաջին անգամ։ Համերգի սկզբին կցուցադրվի ֆիլմ` նվիրված կոմպոզիտորի և երգչախմբի երկարամյա բարեկամությանը։   Կազմակերպիչ՝ «ԱՐԱՐ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ» միջազգային ասոցիացիա ՀԿ
  • Համլետ

    Համլետ
    11 Դեկտեմբեր Ուրբաթ 19:30
    Ուիլյամ Շեքսպիր «Նախախնամություն կա նույնիսկ ճնճղուկի մահվան մեջ…» «Որն է հոգեպես ավելի ազնիվ՝ հաշվի առնել ամեն ինչ և ամենքին, ու գնալ փոխզիջումների ոլոր-մոլոր ճանապարհներով, թե ընտրել՝ ամենապարզ ու շիտակ, բայց և ամենաբարդ ու դժվարին՝ բարձրագույն ճշմարտության ուղին»: Տևողությունը՝ 2 ժամ 10 րոպե
  • EQUINOX: Fest. 28,Khorenatsi, MOTOR EVN

    EQUINOX: Fest. 28,Khorenatsi, MOTOR EVN
    12
    Դեկտեմբեր
    Շաբաթ
    17:00
    Toms.am
    Մուտքի տոմս
    12 Դեկտեմբեր Շաբաթ 17:00
    EQUINOX: Fest. 28,Khorenatsi, MOTOR EVN
  • Սերը տարիք չի հարցնում

    Սերը տարիք չի հարցնում
    12 Դեկտեմբեր Շաբաթ 19:30
    Ժան Կլոդ Իսլեր Ներկայացման գլխավոր հերոսը՝ Էդուարդ Կոլոմբը, սիրավեպի մեջ է իր ուսանողուհու հետ, ով իրենից փոքր է 30 տարով, որովհետև սերը տարիք չի հարցնում: Բայց, երբ նրա նախկին կինը սիրահարվի իրենից երկու անգամ փոքր, իսկ դուստրը երկու անգամ մեծ տղամարդու՝ արդյո՞ք սերը տարիք չի հարցնի: Տևողությունը՝ 2 ժամ:
  • ՊՐՈՖ-ԱՐՏ․ դեկ․2026 13․30

    ՊՐՈՖ-ԱՐՏ․ դեկ․2026 13․30
    13
    Դեկտեմբեր
    Կիրակի
    13:30
    Toms.am
    Ստանիսլավսկու անվ․ ռուս․ դրամատ․ թատրոն
    13 Դեկտեմբեր Կիրակի 13:30
    «ՏԱՐՎԱ 12 ԱՄԻՍՆԵՐԸ»  «Պրոֆ Արտ» պարային ստուդիան ներկայացնում է իր նոր, ինքնատիպ ու բացառիկ պարային ներկայացումը՝ «Տարվա 12 ամիսները»։ Տարվա չորս եղանակ, տասներկու ամիս՝ իրենց անկրկնելի գույներով, տրամադրությամբ ու պատմություններով։ Պարի, երաժշտության և բեմական գեղեցիկ լուծումների միջոցով հանդիսատեսը կճամփորդի տարվա բոլոր ամիսներով՝ բացահայտելով յուրաքանչյուրի առանձնահատուկ հմայքը։ Սպասվում է հեքիաթային, հույզերով լի և անմոռանալի ներկայացում՝ ամբողջ ընտանիքի համար։ Կազմակերպիչ՝ «ՊՐՈՖ ԱՐՏ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹ» ՍՊԸ  
  • ՊՐՈՖ-ԱՐՏ․ դեկ․2026 19․00

    ՊՐՈՖ-ԱՐՏ․ դեկ․2026 19․00
    13
    Դեկտեմբեր
    Կիրակի
    19:00
    Toms.am
    Ստանիսլավսկու անվ․ ռուս․ դրամատ․ թատրոն
    13 Դեկտեմբեր Կիրակի 19:00
    «ՏԱՐՎԱ 12 ԱՄԻՍՆԵՐԸ»  «Պրոֆ Արտ» պարային ստուդիան ներկայացնում է իր նոր, ինքնատիպ ու բացառիկ պարային ներկայացումը՝ «Տարվա 12 ամիսները»։ Տարվա չորս եղանակ, տասներկու ամիս՝ իրենց անկրկնելի գույներով, տրամադրությամբ ու պատմություններով։ Պարի, երաժշտության և բեմական գեղեցիկ լուծումների միջոցով հանդիսատեսը կճամփորդի տարվա բոլոր ամիսներով՝ բացահայտելով յուրաքանչյուրի առանձնահատուկ հմայքը։ Սպասվում է հեքիաթային, հույզերով լի և անմոռանալի ներկայացում՝ ամբողջ ընտանիքի համար։ Կազմակերպիչ՝ «ՊՐՈՖ ԱՐՏ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹ» ՍՊԸ
  • Armenian Little Singers - Yerkanyan 75

    Armenian Little Singers - Yerkanyan 75
    14
    Դեկտեմբեր
    Երկուշաբթի
    19:00
    Toms.am
    KOMITAS Chamber Music House. 1, Isahakyan
    14 Դեկտեմբեր Երկուշաբթի 19:00
    2026 թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա   «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Տիգրան Հեքեքյան/ մենահամերգը՝ նվիրված Երվանդ Երկանյանի 75-ամյա հոբելյանին։ Համերգին կհնչեն Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները և ոչ միայն։
  • Վերջին ծաղրածուն

    Վերջին ծաղրածուն
    19 Դեկտեմբեր Շաբաթ 19:30
    ԲԵՐՆԱՐԴ ՍԼԵՅԴ «Վերջին ծաղրածուն» Նկարչական ձևավորումը` Վահագն Թևանյանի Զգեստների նկարիչ՝ Մերի Սարգսյան Երաժշտական ձևավորումը՝ Աշոտ Փափազյանի Լուսային ձևավորումը՝ Վահագն Միքայելյանի Ռեժիսորի օգնական՝ Վահան Մալխասյան
  • Ալենի Կախարդական Հեքիաթը․ սառցե շոու

    Ալենի Կախարդական Հեքիաթը․ սառցե շոու
    26
    Դեկտեմբեր
    Շաբաթ
    15:00
    Toms.am
    ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ ՈՒՍՀ, 55/25 Ծարավ Աղբյուրի
    26 Դեկտեմբեր Շաբաթ 15:00
    26 Դեկտեմբեր Շաբաթ 19:00
    Ամանորի նախօրեին բոլոր երազանքներն իրականանում են։ ԱԼԵՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՀԵՔԻԱԹԸ սառցե շոու
  • The Snow Queen's Story

    The Snow Queen's Story
    27
    Դեկտեմբեր
    Կիրակի
    15:00
    Toms.am
    ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ ՈՒՍՀ, 55/25 Ծարավ Աղբյուրի
    27 Դեկտեմբեր Կիրակի 15:00
    27 Դեկտեմբեր Կիրակի 19:00
    ❄✨ Տոմսերի արժեքը` 6000, 8000, 10000, 15000, 20000, 25000 դրամ APPA-ն ներկայացնում է Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» անմահ հեքիաթի հիման վրա բեմադրված բացառիկ սառցե շոու ներկայացումը՝ «Ձյունե թագուհու պատմությունը»։   Ներկայացումն արդեն 3-րդ տարին է, ինչ բեմադրվում է Երևանում. պրեմիերան կայացել է 2024 թվականին, մեծ ոգևորությամբ ընդունվել և սիրվել հանդիսատեսի կողմից՝ գրանցելով աննախադեպ հաջողություն։   Պատմությունը ներկայացնում է փոքրիկ աղջիկ Գերդային, որը որոնում է իր ընկեր Կային՝ գերեվարված Սառցե թագուհու կողմից։   «Ձյունե թագուհու պատմությունը» ոչ միայն բարձրակարգ գեղասահք է և հրաշալի երաժշտություն, այլև շքեղ բեմագրություն։ Հանդիսատեսին սպասում են ամենաժամանակակից տեխնոլոգիաները, բազմաթիվ հատուկ էֆեկտներ և անմոռանալի ամանորյա կախարդական մթնոլորտ։   Ներկայացման ստեղծագործական և տեխնիկական խմբում ներգրավված է ավելի քան 60 մասնագետ։   Հիասքանչ գեղեցկության զգեստները ստեղծվել են դիզայներների մեծ թիմի կողմից՝ դիզայներ և «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանի գլխավորությամբ։ Ընդհանուր առմամբ կարվել է ավելի քան 160 զգեստ։    Բարու և չարի պայքար, մոգական կերպարներ, հեքիաթային մթնոլորտ և անսպառ էմոցիաներ սպասում են ձեզ այս ներկայացման ընթացքում։   Մասնակցելու են Հայաստանի պրոֆեսիոնալ գեղասահորդները՝ այդ թվում նաև Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը՝ տպավորիչ համարներով, հատուկ պատրաստված զգեստներով և հուզիչ երաժշտությամբ՝ կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հեղինակությամբ։   Սառցե շոու-ներկայացումը նախատեսված է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։   Տևողությունը՝ 1.5 ժամ Սկիզբը՝ 15:00, 19։00   Ամանորյա իրական ԿԱԽԱՐԴԱՆՔԸ կսկսվի հենց այս բեմից։   Գնված տոմսերը ենթակա չեն վերադարձի կամ փոխանակման միջոցառմանը նախորդող 10 օրերի ընթացքում։ Կազմակերպիչ՝ ԱՐՏ Փրոդաքշն ՍՊԸ   Խնդրում ենք տոմսեր պատվիրելիս նախ ընտրել համերգի ժամը, այնուհետև՝ տեղերը դահլիճում։  
  • Mezzo Production

    Mezzo Production
    30
    Դեկտեմբեր
    Չորեքշաբթի
    17:00
    Eventhub
    ԲՈՀԵՄ թատրոն
    30 Դեկտեմբեր Չորեքշաբթի 17:00
    Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ և «Ռեինկարնացիա» օրկեստրա<br><br>Համերգի հովանավոր՝ «Ֆասթ Բանկ»<br><br>Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր<br><br>Տոմսերի արժեքը՝ 5000-30 000 դրամ
  • Sargis Manukyan at Aharonyan 3/8

    Sargis Manukyan at Aharonyan 3/8
    13
    Հունվար
    Չորեքշաբթի
    19:30
    Toms.am
    Մուտքի տոմս
    13 Հունվար Չորեքշաբթի 19:30
    ՍԱՐԳԻՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ | ԿԵՆԴԱՆԻ ՌՈՔ ՀԱՄԵՐԳ Հունվարի 13-ին հավաքվում ենք Eventhub Yerevan-ում՝ նշելու Հին Նոր տարին յուրահատուկ ռոք մթնոլորտում։ Սարգիս Մանուկյանը և ընկերները կներկայանան սիրված երգերի ծրագրով՝ ստեղծելով իրական անմոռանալի ու ջերմ երեկո։
  • Ara Malikian & ASSO. Yerevan 2027

    Ara Malikian & ASSO. Yerevan 2027
    22
    Մարտ
    Երկուշաբթի
    19:00
    Toms.am
    Aram Khachatryan hall
    22 Մարտ Երկուշաբթի 19:00
    ԱՐԱ ՄԱԼԻԿՅԱՆ․ ՍԻՄՖՈՆԻԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ 2027-ի մարտի 22-ին իր անկրկնելի բեմական էներգիայով և կատարողական ոճով հայտնի ջութակահար Արա Մալիկյանը հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Երեկոյի ընթացքում նրա վառ անհատականությունն ու ջութակի արտահայտիչ հնչողությունը նորովի կներկայացվեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ երաժշտական ծրագրում։ Մարտի 22 | 19:00 «Արամ Խաչատրյան» համերգասրահ Տոմսերի արժեքը՝ 7 000- 50 000 դրամ։ Ամրագրե՛ք Ձեր տեղը նախապես։ ARA MALIKIAN: A SYMPHONIC ENCOUNTER On 22 March 2027, violinist Ara Malikian, known for his unparalleled stage energy and distinctive performance style, will take the stage at the Aram Khachaturian Concert Hall under the baton of Maestro Sergey Smbatyan. Throughout the evening, his vivid musical personality and expressive violin sound will be showcased in a new light in a program with the Armenian State Symphony Orchestra. 22 March | 19:00 Aram Khachaturian Concert Hall Tickets: 7000-50000 AMD. Book your seat in advance! Կազմակերպիչ՝  Թի Էմ Փրոդաքշն
Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը