Շտապեք գնել

  • Bring back the music

    Bring back the music
    15
    Նոյեմբեր
    Կիրակի
    15:00
    Toms.am
    ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ ՈՒՍՀ, 55/25 Ծարավ Աղբյուրի
    15 Նոյեմբեր Կիրակի 15:00
    15 Նոյեմբեր Կիրակի 19:00
    Վերադարձրու ինձ երաժշտությունը 2026-11-15 Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա մասշտաբային սառցե շոու՝ «Վերադարձրու ինձ երաժշտությունը» խորագրով, որը միտված է հայկական մշակութային ժառանգության զարգացմանն ու հանրայնացմանը։ Սա տպավորիչ թատերական ներկայացում է սառույցի վրա, որտեղ միավորվում են արվեստի տարբեր ուղղություններ։   Շոուն համախմբում է Հայաստանի լավագույն գեղասահորդներին․ սառույցի վրա ելույթ կունենան նաև մեր հերոսներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը։ Բեմադրությունը շարունակությունն է հայկական բեմական արվեստի ավանդույթների՝ միավորելով գեղասահքը, դասական և ժամանակակից բալետը, ինչպես նաև օպերային արվեստը մեկ միասնական ստեղծագործական հարթակում։   Ոգեշնչված հայ մեծանուն կոմպոզիտորների ժառանգությամբ՝ շոուն դառնում է կենդանի նվիրում այն հավերժ երաժշտությանը, որը միավորում է սերունդներին։   Շոուի ընթացքում կհնչեն լեգենդար հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Կոմիտաս, Խաչատրյան, Սպենդիարյան, Չուխաջյան, Սարյան, Տարիվերդիև, Շառլ Ազնավուր, Բաբաջանյան և այլք՝ հանդիսատեսին տեղափոխելով իսկական թատերական ներկայացման մթնոլորտ սառույցի վրա և հարգանքի տուրք մատուցելով աշխարհում ճանաչված երաժշտության հեղինակներին։   Հայկական երաժշտական դպրոցը աշխարհին պարգևել է արևելյան հոգևորության, հարուստ ֆոլկլորի և եվրոպական դասականի յուրահատուկ համադրություն։ Խորը հոգևոր ավանդույթներն ու հարուստ ջազային ժառանգությունը շարունակում են հարստացնել համաշխարհային մշակույթը՝ այս շոուում արտահայտվելով գեղասահքի, բալետի, օպերայի, էսթետիկ մարմնամարզության, կենդանի կատարման և ժամանակակից մուլտիմեդիա ինստալացիաների համադրությամբ։   Տպավորիչ խմբային ելույթները, հուզիչ մենակատար և զույգային համարները, ինչպես նաև տասնյակ բազմաժանր ներկայացումները բացահայտում են հայ ժողովրդի ներաշխարհը, զգացմունքներն ու ապրումները՝ դարձնելով այս փորձառությունը իսկապես անմոռանալի։   Արտիստների կազմը ձևավորված է երիտասարդ, խարիզմատիկ և պրոֆեսիոնալ գեղասահորդներից, որոնք յուրաքանչյուր ելույթով ապացուցում են իրենց տաղանդն ու հոգու ուժը։ Այս մոտեցումը թույլ է տալիս հանդիսատեսին կենտրոնանալ շոուի բովանդակության՝ գաղափարի, էմոցիայի և արվեստի վրա, այլ ոչ թե «աստղերի»։   Նման մոտեցում հաջողությամբ կիրառվում է նաև աշխարհահռչակ Cirque du Soleil-ի նախագծերում, այդ թվում՝ «Crystal» սառցե շոուում։   Անալոգ չունեցող սառցե շոու — մշակութային իրադարձություն, որը պարզապես չի կարելի բաց թողնել։   Շոու ամբողջ ընտանիքի համար Տարիքային սահմանափակում չկա (մինչև 2 տարեկան երեխաների մուտքը՝ անվճար) Տևողությւոնը՝ 90 րոպե   Նոյեմբերի 15, 2026 | 15:00, 19:00 «Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրի փակ սահադաշտ, Երևան   Կազմակերպիչ՝ «ԱՐՏ Փրոդաքշն» ՍՊԸ
Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը