[hy]
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա միջազգային բեմերում մեծ ճանաչում վայելող երգեհոնահարուհի Միլկիցա Ռադովանովիչի (Սերբիա/Նորվեգիա) մենահամերգը:
Նա հայտնի է եվրոպական հանրահայտ համերգասրահներում ու տաճարներում (օրինակ՝ Վեստմինստերյան աբբայությունում, Օսլոյի և Քովենթրիի տաճարներում) իր ելույթներով, ինչպես նաև միջազգային տարբեր մրցույթներում տարած հաղթանակներով։
Ռադովանովիչի կատարումներն աչքի են ընկնում վիրտուոզությամբ և հուզական խորությամբ, իսկ երկացանկը ներառում է ինչպես բարոկկո, այնպես էլ ժամանակակից երաժշտություն:
Ծրագրում՝
- Յոհան Սեբաստիան Բախ (1685–1750). Տոկատ և Ֆուգա ռե մինոր, BWV 565
- Տոմազո Ալբինիոնի / Ռեմո Ջազոտո. Ադաջո սոլ մինոր
- Ֆրենյո Դուգան (1874–1948). Պրելյուդ դո մաժոր; Պրելյուդ լյա մինոր
- Ֆելիքս Մենդելսոն Բարտոլդի (1809–1847). Պասակալիա
- Վլադիմիր Տոշիչ (1949–2025). Medial 2
- Պետրա Բյորխաուգ (ծնվ. 1964). Ավե Մարիս Ստելլա
- Սիմեոն Երևանցի (18-րդ դար) / Կոմիտաս. Տէր Ողորմեա (փոխ.՝ Վահագն Ստամբոլցյանի)
- Սբ. Ներեսես Շնորհալի (12-րդ դար) / Կոմիտաս. Առավոտ լուսոյ (փոխ.՝ Դավիթ Գիլանյանի)
- Գրիգոր Պահլավունի (12-րդ դար) / Կոմիտաս. Ով զարմանալի (փոխ.՝ Վահագն Ստամբոլցյանի)
- Կոմիտաս (1869 - 1935). Յայս յարկ, շարական խնկարկության (փոխ.՝ Վահագն Ստամբոլցյանի)
- Էդվարդ Գրիգ (1843–1907). Առավոտյան տրամադրություն, Նորվեգական պար թիվ 2, Լեռների արքայի քարանձավում
Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 6000, 8000 դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20
[/hy]
[en]
Milkica Radovanovic: International Organ Festival
On October 10, at 7:00 PM, at the Komitas Chamber Music Hall, as part of the Vahagn Stamboltsyan Fourth International Organ Festival, a solo concert by internationally renowned organist Milkica Radovanović (Serbia/Norway) will take place.
She is known for her performances in famous European concert halls and cathedrals (for example, Westminster Abbey, Oslo and Coventry Cathedrals), as well as for her victories in various international competitions.
Radovanović’s performances are distinguished by virtuosity and emotional depth, and the repertoire includes both baroque and contemporary music.
In the program:
- Johann Sebastian Bach (1685–1750): Toccata and Fugue in D minor, BWV 565
- Tomaso Albinoni / Remo Giazotto: Adagio in G minor
- Franjo Dugan (1874–1948): Prelude in C major: Prelude in A minor
- Felix Mendelssohn Bartholdy (1809–1847): Passacaglia
- Vladimir Tošić (1949–2025): Medial 2
- Petra Bjørkhaug (b. 1964): Ave Maris Stella
- Simeon Yerevantsi (18th c.) / Komitas: Lord, Have Mercy (arr. by Vahagn Stamboltsyan)
- St Nerses the Gracious (12th c.) / Komitas: O Morning of Light (arr. by David Gilanyan)
- Grigor Pahlavuni (12th c.) / Komitas: Hymn of the Blessing of Water(arr. by Vahagn Stamboltsyan)
- Komitas (1869 - 1935): Hymn of Censing (arr. by Vahagn Stamboltsyan)
- Edvard Grieg (1843–1907): Morning Mood; Norwegian Dance No. 2; In the Hall of the Mountain King
Ticket Prices: 3000 - 8000 AMD
The concert is intended for audiences aged 6 and above.
For information call: (010) 52-67-18
Ticket office: (010) 58-60-46
[/en]